Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Առաջին ճաքը «Իմ քայլում». Էդգար Առաքելյանը վայր դրեց մանդատը. ովքե՞ր են մյուսները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը երեկ երեկոյան հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա միայն նշել է, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ անձնական: «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,- գրել է խորհրդարանից հեռացող պատգամավորը:

Իհարկե, քչերն են հավատում Էդգար Առաքելյանի նշած պատճառին, մանավանդ, որ նա կառավարող խմբակցության այն սակավաթիվ պատգամավորներից մեկն էր, որը մի շարք հարցերում ուներ սկզբունքային դիրքորոշումներ ու հաճախ էր դրանք հրապարակայնացնում։ Իսկ Ամուլսարի հարցում Առաքելյանը հայտնել էր դիրքորոշում, որը սկզբունքորեն տարբեր էր Նիկոլ Փաշինյանի մոտեցումից։

Եթե անկեղծ լինենք, Առաքելյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նույնիսկ անուղղակիորեն նշում է մանդատը վայր դնելու որոշման պատճառները։ «Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է՝ դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որևէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին և նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգևորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան»,- գրել է նա:

Այսպիսով՝ անկախ պաշտոնական մեկնաբանություններից, փաստենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը տվեց առաջին ճաքը, ու ամենևին էլ փաստ չէ, որ Առաքելյանը միակ հեռացողն է լինելու, մանավանդ, որ մեծամասնության խմբակցության նախօրեի նիստում, ըստ հավաստի լուրերի, քննարկվել է յուրային «այլախոհների» հարցը։

Մանդատից առաջին ինքնահրաժարումը տեղի ունեցավ հենց այդ նիստից հետո։ Առաքելյանը գուցե իսկապես ճիշտ է, ու նրան չեն հարկադրել վայր դնել մանդատը, սակայն ակնհայտորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ «Իմ քայլի» «այլախոհական» հատվածին թույլ չեն տվել «ինքնորոշվել»՝ խմբակցությունից դուրս գալու ճանապարհով, ու ցույց են տվել խորհրդարանից հեռանալու ճանապարհը։

Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի վտանգավոր է համարել խմբակցությունում այլակարծության կամ ֆրակցիոնիզմի զարգացումը ու Առաքելյանի օրինակով հասկացրել է, որ իրեն հակադրվելը կարող է մանդատ արժենալ։ Հիմա «քայլող» մոտ երկու տասնյակ «ըմբոստները» կամ պետք է հեռանան խորհրդարանից, կամ էլ հրաժարվեն իրենց դիրքորոշումներից։

Համենայնդեպս, ամեն ինչ հուշում է այն մասին, որ նույնիսկ հեղափոխությունից հետո բազմակարծությունն ու ֆրակցիոնիզմը Հայաստանում տեղ չունեն։ Դա նույնիսկ բնական է, որովհետև ամբողջ իշխանությունը հենված է մեկ մարդու վարկանիշի կամ հեղինակության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում