Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա վերաբերում է վերջին երկու եռամսյակներին.«Ներդրումային գրավչության մասին այստեղ խոսք չկա, այստեղ կան որոշակի մակրոտնտեսական ցուցանիշներ և ֆինանսական կայունության խնդիր»,-հավելել Մելքումյանը: