Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա է այցելել 24 մլն 693 հազար 886 օտարերկրացի:
Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելի է 14.11 տոկոսով:
Հայտնի է, որ Թուրքիան ամենաշատ օտարերկրացի այցելուներն ընդունում է Ռուսաստանից և Գերմանիայից: Երրորդ տեղում է Բուլղարիան, ապա՝ Անգլիան և Իրանը: