Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Ակնհայտ շահերի բախում կա. Յուրա Իվանյանը չէր կարող մասնակցել Ամուլսարի վերաբերյալ քրգործի քննությանը

«Ակնհայտ շահերի բախում կա։ Յուրա Իվանյանը չէր կարող մասնակցել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի քննությանը։ Օբյեկտիվ քննություն չի գնացել։ Մինչ այս պահը ինչ քննություն որ կատարվել է, դա արժանահավատ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ Նազելի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ infocom.am կայքը երեկ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարարն ազգակցական կապեր ունեն» վերտառությամբ հոդված հրապարակեց։ Կայքի հետաքննությունից, մասնավորապես, պարզ է դառնում, որ Յուրա Իվանյանը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Իսկ Իվանյանի քույրը՝ Ոսկի Գրիգորյանը դեռևս 2014-ից աշխատում է բնապահպանության նախարարությունում։

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016 թվականից՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին բնապահպանության նախարարության կողմից ստացված դրական եզրակացություն:

«ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից:

Իսկ 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Երեկ կայքի հրապարակումից հետո Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ, սակայն չհերքեց Իվանյանի և Գրիգորյանի ազգակցական կապը։

«ՅուրաԻվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում: Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Նազելի Վարդանյանի խոսքերով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննիչը չի կարող գործը քննել, եթե ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ունի այդ գործի ելքի մեջ։ Բացի դրանից՝ նույն Քրեական դատավարության օրենսգրքի 88 հոդվածի համաձայն՝ քննիչը, եթե անձնական շահագրգռվածություն ունի, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի։ Ինքնաբացարկ կարող են հայտնել գործի մասնակիցները՝ տուժողը, մեղադրյալը։ Իսկ քանի որ այս գործով ոչ տուժող կար, ոչ մեղադրյալ, ապա, մեր զրուցակցի խոսքերով՝ ինքնաբացարկ պետք է հայտներ քննչական խմբի ղեկավարը՝ Իվանյանը և այս գործի քննությամբ չզբաղվեր։ «Տեղի է ունեցել քրեական դատավարության նորմերի կոպիտ խախտում»,- ասաց Վարդանյանը։

Նազելի Վարդանյանի խոսքերով՝ այս գործը դեռ կարճված չէ, թեև երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեի նախագահը, ի պատասխան վարչապետի հարցի, ասաց, որ գործը կկարճվի, քանի որ քրեական հետապնդման հիմքեր չկան։ «Մինչդեռ, մինչև գործի կարճումը Քննչական կոմիտեի ղեկավարը իրավունք չուներ նման հայտարարություն անել։ Հիմա երկու շաբաթ անցել է, և իրենք գործը չեն կարճում, քանի որ գիտեն, թե ինչ պատմության մեջ են ընկել։ Իրենք այս գործը չեն կարող կարճել»,- ասաց տիկին Վարդանյանը։

Մեր դիտարկմանը՝ հիմա ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, երբ արդեն ակնհայտ է դարձել, որ քննչական խմբի ղեկավարն անձնական շահագրգռվածություն է ունեցել, Վարդանյանն ասաց. «Փաստացի ստացվում է, որ մինչ այս պահը ինչ քննություն որ կատարվել է, դա արժանահավատ չէ։ Օբյեկտիվ քննություն չի գնացել և նորից քննություն պետք է սկսվի, և գործը հանձնվի ուրիշ մարմնի և ուրիշ քննիչի, որը նոր քննություն պետք է սկսի։ Կրկնում եմ, մինչ այս պահը քննիչի բոլոր գործողություններն անօրինական են եղել։ Նա չէր կարող այս գործի վարույթին մասնակից լինել»։

Արդյոք նոր քննության ժամանակ նոր փորձաքննության անհրաժեշտություն կլինի, թե ոչ, տիկին Վարդանյանը դժվարացավ պատասխանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում