Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ լինելը հետաքրքիր է, բայց դժվար․ Արեգ Նազարյան

Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման հարցում: Սփյուռքը ոչ միայն աշխարհով մեկ սփռված տարբեր գաղթօջախներն են և հայկական համայնքները, այլ նաև հսկայական ռեսուրս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բելգիայում բնակվող երգահան Արեգ Նազարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք համաձայն է վարչապետի այն տեսակետի հետ, թե Հայաստան -Սփյուռք հարաբերությունները նոր փուլ են մտել, նշեց. «Հույս ունեմ, որ այդպես է: Երբ խոսքը Սփյուռքի մասին է, պետք է հաշվի առնել, որ այն բազմաշերտ է: Բելգիական սփյուռքի հայկական կազմակերպություններում կա կարծիք, որ նախկին կառավարության ժամանակ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումները ֆորմալ բնույթ էին կրում, հուսամ՝ այժմ կապերն ավելի կամրապնդվեն ու կխորանան»: Ա. Նազարյանի խոսքով՝ Բելգիայում Սփյուռքի կազմակերպություններն այնքան էլ ակտիվ չեն, բայց գործում են խմբակներ, ինչը հայապահպանության համար շատ լավ է:

«Ես չեմ փախել Հայաստանից, Բելգիայում բնակվում եմ, ինչպես հյուրանոցում, որտեղ մի օր հաշիվը պետք է փակես ու հեռանաս, իսկ Հայաստանում ապրում եմ»,-ընդգծեց երգահանը՝ հավելելով, որ հայ լինելը դժվար է, բայց հետաքրքիր. «Պետք է նախ ճանաչես ինքդ քեզ, ընդունես այնպիսին, ինչպիսին կաս, սիրես և աշխատես, որ պրոգրես լինի: Այդ աշխատանքը պետք է լինի և՛ անհատի մակարդակով, և՛ կրթական»:
Երգահանի դիտարկմամբ՝ արվեստն ասեղնաբուժության նման մի բան է, այն պետք է ազդի ցանկացած մարմնի վրա՝ լինի սևամորթ թե սպիտակամորթ, աթեիստ թե հավատացյալ:

«Արվեստը պիտի կարողանա դիպչել մարդու սրտին՝ լինի նա ակադեմիկոս թե տաքսու վարորդ: Ես արվեստում էլիտիզմը չեմ սիրում»,- նշեց Արեգ Նազարյանը՝ հրավիրելով ամռան վերջին օրն իր մասնակցությամբ ՆՓԱԿ-ում կայանալիք «Խաչմերուկներ» համերգ-ներկայացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում