ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել Է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Մենք ուրախ ենք՝ ողջունելու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որը ժամանել Է՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման հարցերը»,- նշվում Է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտարարել են Բելառուսի ԱԳ նախարարությունում, Բոլթոնի հետ բանակցություններում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը: Բոլթոնը ԱՄՆ-ի իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն Է դարձել բոլոր նրանցից, ովքեր վերջին քսան տարվա ընթացքում այցելել են Բելառուս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: