«Ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը շատ զայրացել է իր պաշտպանական թիմի վրա: Ալումյանի հայտարարությունը որևէ նորություն չի բերում, որովհետև ինքն, ըստ էության, իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը, լավ կլիներ, որպեսզի պաշտպանության պրոցեսը սկսվեր դատավարության արագ գործընթացի մեջ մտնելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պարզապես պարոն Ալումյանի վրա երևի Ռոբերտ Քոչարյանը շատ է զայրացել և կտրել է նրա հոնորարները և դրանով է պայմանավորված իր՝ իրավական դաշտից դուրս արված հայտարարությունները: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ին զինծառայողներին կրակելու հրաման տրված չի եղել, սա հստակ ամրագրված է քրեական գործում, Արցախի ԶՈւ-ն որևէ գործողության չեն ներգրավվել: