Ոսկերչական զարդեր արտադրող Tiffany&Co ընկերությունը բողոքել է եկամուտների նվազումից՝ Հոնկոնգում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից ցածր պահանջարկի, փոխարժեքի վրա ճնշման և վաճառքի շարունակական խափանումների պատճառով Հոնկոնգում Tiffany&Co-ի եկամուտները երկրորդ եռամսյակում նվազել են 3 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ընդգծել է ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Բոլիոլոն, անկարգությունների պատճառով Հոնկոնգում գործող խանութները ստիպված են եղել փակել 6 օրով:
Tiffany&Co-ն ոսկերչական զարդերի և «լյուքս» դասի ապրանքների աշխարհի խոշորագույն մանրածախ վաճառքի ցանցն է, որը հիմնադրվել է 1837 թվականին:
Ներկայումս ամբողջ աշխարհում Tiffany ապրանքանիշի ներքո գործում են շուրջ 300 ոսկերչական զարդերի խանութներ: Ընկերության համար Հոնկոնգը չորրորդ խոշոր շուկան է Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից և Չինաստանից հետո: