Իսպանիայի հյուսիսում զբոսաշրջիկները կարող են լինել քարանձավում, որտեղ վերարտադրված են կյանքի պայմանները Մարսի վրա գտնվող գաղութում: Այդ մասին տեղեկացնում Է Daily Mail-ը:
Տուրիստական արշավախմբի անդամները կմեկուսացվեն արտաքին աշխարհից եւ երեք օր ու գիշեր կանցկացնեն հատուկ կայանում՝ շուրջ 60 մետր բարձրությամբ եւ մեկուկես կիլոմետր երկարությամբ քարայրում, որը գտնվում Է Կանտաբրյան լեռներում: Ատրակցիոնն արդեն թեստավորվել Է Էքստրիմի սիրահարների առաջին խմբի կողմից: Մեկ ամսվա ընթացքում պլանավորվում Է անցկացնել հինգ «արշավ»:
Կազմակերպիչները կարծում են, որ այդ փորձը թույլ կտա ավելի շատ բան իմանալ այն ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական ներգործության մասին, որին մարդը կենթարկվեր այլ մոլորակի վրա գտնվելով: Եռօրյա ուղեւորությունն արժե ավելի քան վեց հազար եվրո:
Մեկնել ցանկացողները պետք Է անցնեն համալիր վարժանքների երեքշաբաթյա ծրագիր, իսկ այնուհետեւ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության եւս երեք օր, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: