ՃՏՊ-ն տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան Չելյաբինսկի շրջանի Աշինսկի շրջանի տարածքում, Մ-5 ավտոմայրուղու վրա: Hyundai Sonata-ն բախվել է բեռնատարին:
Hyundai մակնիշի ավտոմեքենան վարող 41-ամյա տղամարդն արգելված հատվածում վազանց կատարելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո տեղի է ունեցել ճակատային բախում բեռնատարի հետ:
ՃՏՊ-ի հետևանքով մեքենայի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են:
Ըստ Չելյաբինսկի շրջանի ճանապարհային ոստիկանության տվյալների, Hyundai մակնիշի ավտոմեքենայում գտնվել են Հայաստանի քաղաքացիներ, իսկ բեռնատարի 39-ամյա վարորդը՝ Բաշկորտոստանի բնակիչ էր: