Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքե՞ր են դավադրության հեղինակները. Ո՞ւմ էր ձեռնտու Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը

Նախօրեին հրաժարական տվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Նախաօլիմպիական տարում այս հրաժարականը ոչ միայն մտահոգիչ է, այլև կարող է զգալիորեն թուլացնել մեր հենակետային մարզաձևերից մեկի դիրքերը:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն էր ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։ Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:

Ջուլֆալակյանի հեռանալու պատճառների մասին վերջին օրերին շատ է խոսվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի մասնագետը հայտարարեց, որ պաշտոնից հեռացել է որոշ մարզիկների ոչ պատշաճ պահվածքի պատճառով: Ավելին, Ջուլֆալակյանը նշել էր նաև, որ ըմբիշների կողմից ծրագրվել է դավադրություն:

«Կարծում եմ՝ արդեն պահը հասել է, որ ես հրաժարական տամ, և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ոչ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»,- ասել էր Ջուլֆալակյանը և հավելել, որ կազմակերպվում է դավադրություն, որի պատճառն ինչ-որ տեղ իր համար հասկանալի է:

Նրա խոսքով` մարզիկների՝ երկու բևեռի բաժանվելը վատ կանդրադառնա հավաքականի վրա: Լևոն Ջուլֆալակյանն ընդգծել էր նաև, որ հետագայում ըմբշամարտի հավաքականի արդյունքների շարունակական լինելու համար գլխավոր մարզիչը պետք է պատրաստված լինի, ով կկարողանա ավելի լավ մարզիկների պատրաստել և ավելի շատ մեդալներ բերել Հայաստանի հավաքականին:

Ջուլֆալակյանի հրաժարականից արդեն անցել է մի քանի օր, սակայն այս մարզաձևի ներկայացուցիչների կողմից այդպես էլ չեն հնչել գնահատականներ և պարզաբանումներ ազգային թիմի գլխավոր մարզչի շեշտադրումների վերաբերյալ: Հայկական սպորտի լեգենդար մարզիկներից և մարզիչներից մեկը հայտարարում է կազմակերպված դավադրության մասին, բայց…

Նման հայտարարությունը պահանջում է ոչ միայն անհապաղ արձագանք, այլև համապատասխան քայլեր՝ իրավիճակը շտկելու համար: Արդյոք ազգային թիմին պե՞տք են մարզիկներ, որոնք ունակ են գլխավոր մարզչի դեմ դավադրություն կազմակերպելու: Արդյոք ազգային հավաքականին պե՞տք են մարզիկներ, որոնք այն աստիճան են չափն անցել, որ փորձում են գլխավոր մարզչին թելադրել՝ ինչ անել: Ովքե՞ր են այդ ըմբիշները:

Հասարակությունը պետք է իմանա այդ մարզիկների անունները: Ջուլֆալակյանը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ և խոհեմություն, անուններ չհնչեցրեց, բայց դա չի նշանակում, որ ստոր արարք նախաձեռնողները պետք է անհայտ մնան: Մի՞թե այդ մարզիկները պետք է առաջիկայում մեր երկիրը ներկայացնեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, առավել ևս՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերում:

Տպավորությունն այնպիսին է, որ Ջուլֆալակյանի հրաժարականը, մեղմ ասած, այնքան էլ չի մտահոգում սպորտային գերատեսչություններին, մասնավորապես՝ ՀԱՕԿ-ին: Այո, հնչում են ափսոսանքի խոսքեր, բայց ոչ ավելին: Ո՞ւմ էր ձեռնտու Ջուլֆալակյանի հրաժարականը: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, կստանանք մոտ ապագայում: Համենայնդեպս, սպորտային գերատեսչությունների ոչ համարժեք արձագանքը խոսում է այն մասին, որ փորձ է արվում կատարվածը կոծկել և թույլ չտալ, որ այն հնչեղություն ստանա:

Հունահռոմեական ըմբշամարտը այն մարզաձևն է, որը անկախ Հայաստանին պարգևել է երկու օլիմպիական ոսկի: Անկախ Հայաստանի ընդամենը երկու օլիմպիական չեմպիոնները՝ Արմեն Նազարյանն ու Արթուր Ալեքսանյանը, հունահռոմեական ըմբիշներն են: Այսօր ուղղակի դժվար է տալ մեկ մասնագետի անուն, որը կարող է փոխարինել Լևոն Ջուլֆալակյանին:

Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ Հայաստանի առանցքային մարզաձևի հավաքականում ճգնաժամ է սկսվել: Առջևում աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ով կամ ովքեր են որոշելու ազգային թիմի կազմը: Հարցերն ու խնդիրները կարելի է շարունակ թվարկել:

Եթե առաջիկա օրերին չհնչեն դավադրության հեղինակների անունները և պատժիչ գործողություններ չկիրառվեն, ապա կասկածներ կառաջանան, որ Ջուլֆալակյանի դեմ իրականացված գործողությունների հեղինակները միայն ազգային թիմի ըմբիշները չեն: Կասկածներ կառաջանան, որ ազգային հավաքականի ըմբիշները ուղղորդվել են մարզաշխարհի ավելի մեծ կալիբրի գործիչների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում