Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին չի մասնակցել սեպտեմբերի 5-ին Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
Ղազախական «Ակտոբե» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կրկին ծնկի վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ Պիզելին անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան-Մակեդոնիա հանդիպման ժամանակ վնասել էր ծունկը և մեկ տարի ապաքինվում էր: