Ֆյոդր ռոբոտը չի կարողացել ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ներկա է գտնվել MAKC-2019-ի տիեզերագնացների հեռուստակամուրջին։ Այս մասին ասվում է ռոբոտի Twitter-ի էջում։
Նշվում է, որ Ֆյոդրը Թուրքիայի նախագահին անվանել է «ռադիոփոխանակման չնույնականացված մասնակից»։
«Երեկ @KremlinRussia-ի և ևս մեկ ռադիոփոխոնակման չնույնականացված մասնակցի հետ շփումից հետո իմ օպերատոր Ալքեսանդր Սկվորցովը երեք անգամ ցույց է տվել աջ ձեռքի թաթի այս համադրությունը»,-գրել է Ֆյոդրը։