Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել Է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում եւ քննարկել միջազգային անվտանգության խնդիրները։
«Ես պաշտոնական առաջարկություն եմ արել այդ ասպարեզի հիմնական խաղորդներին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ միջուկային այլ տերությունների ղեկավարներին՝ հանդիպել մեր մայրաքաղաքում եւ համաձայնության գալ, ինչպես դա քանիցս տեղի Է ունեցել պատմության մեջ»,- ասել Է Նազարբաեւը օգոստոսի 29-ին ելույթ ունենալով առանց միջուկային զենքի աշխարհի եւ գլոբալ անվտանգության համար Նազարբաեւյան մրցանակի հանձնման արարողությանը:
Նազարբաեւն առաջարկել Է ստեղծել աշխարհում միջուկային զենքի նկատմամբ հսկողության նոր համակարգ։