Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ջնջել է սոցցանցում իր գրառման մեկնաբանությունը՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի պատկերով, որը վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Մինչ այդ հայտնի է դարձել, որ Բոլսոնարուն մեկնաբանել է օգտատերերից մեկի գրառումը, որին երկու լուսանկար է կցված եղել։ Մեկում նա ինքն է՝ 37-ամյա կնոջ՝ Միշել Բոլսոնարուի հետ, իր երդմնակալության օրը, մյուսում Մակրոնը՝ 66-ամյա տիկնոջ հետ։ Բոլսոնարուն գրառման հեղինակին խնդրել է չնվաստացնել Մակրոնին այդ ֆոտոկոլաժով։
Նշվում է, որ տվյալ պահին սոցցանցում Բրազիլիայի նախագահի մեկնաբանությունն անհետացել է։