Վաշինգտոնում աղբյուրները տեղեկացրել են այն մասին, որ ամերիկյան կողմը հունիսին Իրանի դեմ գաղտնի կիբերհարձակում է իրականացրել, գրում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը մինչ օրս չի կարողանում հաղթահարել հունիսի 20-ին տեղի ունեցած կիբերհարձակման հետևանքները և վերականգնել իր համակարգչային համակարգերը։ Ամերիկյան կողմի գործողությունների թիրախում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումն էր։
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Նորման Ռուլի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ցանկացել է ցուցադրել իր հնարավորությունները՝ իրանական կողմի հետ հակամարտությունից խուսափելու հետ կապված։ Միջադեպից հետո Իրանը կորցրել է Պարսից ծոցում լցանավերի վրա հարձակվելու հնարավորությունը։