Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Եթե ապարանցի է, պիտի դանակահարի ու «ֆռֆռա՞»

Մոտ 25 օր առաջ Նուբարաշենի զորամասում անեկդոտ պատմելու համար դանակահարված 20-ամյա Անդրանիկ Արամյանի վիճակը հաջողվել է փրկել Հանրապետական հիվանդանոց պատահաբար այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհիվ:
«Էդ կողմից ապրի, շնորհակալ եմ», – ասում է Անդրանիկի մայրը և պատմում, որ մոտ 5 օր առաջ, երբ Կենտրոնական զինվորական հոսպիտալից իր որդուն ուղղակի բերել են ու անտեր-անտիրական, առանց հարազատներին տեղեկացնելու, թողել Հանրապետական հիվանդանոցում, Անդրանիկը արնաքամ է եղել, սուր ցավերը նրան հանգիստ չեն թողել, այդ պահին Աստծո կամոք, հիվանդանոց` իր ազգականի մոտ է եկել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրանիկի զանգով Եղեգնաձորի Գետափ գյուղից հիվանդանոց շտապած հարազատները` Անդրանիկի վիճակից ցայտնոտի մեջ հայտնված, ճարահատյալ դիմել են նախարարին` օգնության խնդրանքով, ով անմիջապես լուծել է Անդրանիկին անհրաժեշտ խմբի արյամբ ապահովելու հարցը:
Անդրանիկը չցանկացավ մեզ հետ զրուցել, սակայն նրա քրոջ` Հայկուհու պատմելով, պատճառն իսկապես ապարանցու մասին անեկդոտն է եղել. չորս ընկերներով «նարյադ» են կանգնած եղել, ու որպեսզի ժամանակն արագ անցնի, անեկդոտներ են պատմել: Անդրանիկն էլ ապարանցիների մասին է պատմել, ինչը խորապես վիրավորել է նրա ծառայակից ընկերոջը` Վաչիկ Սարգսյանին: Վերջինս մինչ խփելն ասել է. «Անդո, էդ քո վրո՞վ ես պատմում» ու դանակով երկու հարված է հասցրել, մեկը` թիկունքից` երիկամների վերին հատվածում, մյուսը` ցանկացել է սրտին հարվածել, սակայն Անդրանիկը հասցրել է ձեռքով շեղել հարվածի ուղղությունը. դանակի շեղբը կտրել է ձեռքից սիրտ գնացող զարկերակը: Անդրանիկին շտապ տեղափոխել են զինվորական հոսպիտալ, սկզբում` վերակենդանացման բաժին, հետո` անոթային, որտեղ վիրահատությունը շատ անհաջող է անցել, իսկ հետո նրան անուշադրության են մատնել: Բուժքույրական հմտություններ ունեցող Հայկուհին, հասկանալով, որ թարախային կուտակումները «սրտին են խփում», ու եղբայրը ցավից գալարվում է, գնացել է բժիշկներին կանչելու. բաժնի վարիչը անշտապ ու շատ արհամարհական տոնով ասել է դանակահարվածի քրոջը. «Ի՞նչ ես սաչկավատ անում»: Անդրանիկին երեք օր ցավազրկող չեն տվել ու «բերել-քցել են» Հանրապետական հիվանդանոց:
Զինվորի մայրը, երբ իմացել է, որ որդին վերակենդանացման բաժնում է` ուշագնաց է եղել, նրան ներարկումով ուշքի են բերել, սակայն երբ գնացել է տուն` որդուն անհրաժեշտ իրերը բերելու, երեք օր էլ տանն է կիսացնորվածի պես շրջել: Մոր վիճակը հաշվի առնելով` Հայկուհին է եղբորը խնամել, հետևել, բայց անարդյունավետ բժշկական օգնությունը նաև երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջացրել: Հանրապետական հիվանդանոցում երկրորդ վիրահատությունն են արել, սակայն երեկվա դրությամբ Անդրանիկը դեռ չէր կարողանում ձեռքը շարժել:
Հայկուհու պատմելով, եղբայրը իրեն խփող Վաչիկ Սարգսյանին միշտ օգնել է, քանի որ նա անհայր է մեծացել և հիմա էլ չի բողոքում նրա դեմ: Առիթից օգտվելով էլ խփողի դեմ քրգործ չեն հարուցում, որովհետև Աղվան Հովսեփյանի համերկրացին է. նույնիսկ որևէ խափանման միջոց չեն կիրառել նրա նկատմամբ և թույլ են տվել, որ զորամասում շարունակի ծառայությունը:
«Անդրանիկը դեկտեմբերի 10-ին պետք է զորացրվեր», – ասում է ողբերգական ելքից մի կերպ փրկված զինվորի մայրը և մտահոգությամբ ավելացնում, որ յոթ երեխաներից երկուսին դեռ ուղարկելու է բանակ. «Սենց բաներից հետո ո՞նց հանգիստ խղճով ուղարկենք բանակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում