Մոսկվայի մարզի Պուշկին քաղաքում 55-ամյա մի կին 500 առնետ է պահել սովորական երկու սենյականոց բնակարանում՝ գրում է life.ru-ն:
Նախնական տեղեկություններով՝ կրծողների թիվը դեռևս ճշտված չէ․ նրանք 500-600-ն են։ Բնակարանում հայտնաբերվել են մի քանի տեսակի դեկորատիվ առնետներ, այդ թվում`սֆինքս ցեղատեսակի:
«Առնետները ամենուր էին, նրանք ապրում էին բոլոր սենյակներում և նույնիսկ հատակի տակ: Տանտիրուհին սովի էր մատնել նրանց կամ պարզապես չէր կարող կերակրել: Կրծողները սնվել են սատկածների դիերով»,- ասում է կենդանիների պաշտպան ակտիվիստներից մեկը։
Տանտիրուհու միակ հարազատը՝ եղբայրը, պարզաբանել է, որ քույրը տառապում է հոգեկան հիվանդությամբ։