Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Սերժ Սարգսյանի փրկության գինը․ Քոչարյանը պետք է մնա փակված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով օգոստոսի 29-ին նշանակված ՍԴ նիստը չի կայանա։

Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգել՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։ Դատաքննությունը նշանակվել է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին։ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով պետք է քննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Երկրորդ նախագահը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Փաստորեն՝ ՍԴ-ն, որը մնացել է նախկին համակարգի գլխավոր հույսը, հետևողականորեն հրաժարվում է քննել Քոչարյանին վերաբերող որևէ հարց՝ դիմելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կամ հետաձգելով դիմումների քննությունը։ Եթե ՍԴ-ն դրական որոշում կայացնի Քոչարյանին վերաբերող դիմումներից մեկով, ապա Քոչարյանն առնվազն կհայտնվի ազատության մեջ, սակայն Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները, ինչպես տեսնում ենք, հապաղում են։

Արտաքուստ կարող է թվալ՝ ՍԴ-ն ադապտացվել է անցումային արդարադատության ռեժիմին ու չի ցանկանում հակադրվել հեղափոխական իշխանությանը, մանավանդ որ նախկին համակարգի ներկայացուցիչների հնազանդ պահվածքը գնահատվում է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Սա հնարավոր վարկած է, սակայն եթե հետևենք այս տրամաբանությանը, ՍԴ-ն չպետք է դիմեր Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին, որոնց հնարավոր որոշումները կարող են շրջադարձային լինել ներքաղաքական զարգացումների տեսանկյունից։

Մյուս կողմից՝ ՍԴ ներկա կազմի կապիտուլյացիան ենթադրում է գործող դատավորներից յոթի հրաժարականը ու նոր ՍԴ ձևավորումը՝ 2015-ի սահմանադրական փոփոխություններին համաձայն։ Ցանկացած այլ լուծում ենթադրում է, որ գործող ՍԴ-ն՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում, կարող է դառնալ հին համակարգի ռեստավրացիայի գործուն ինստիտուտներից մեկը։

Հրայր Թովմասյանն ու մյուսները հրաժարական տալ չեն պատրաստվում, սակայն չեն շտապում նաև «կանաչ լույս» վառել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Իհարկե, կարող ենք ենթադրել, որ ՍԴ-ն ժամանակ է շահում՝ մինչև կստանա Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի համապատասխան եզրակացությունը, սակայն եթե նույնիսկ եվրոպական կառույցների խորհրդատվությունը Ռոբերտ Քոչարյանի օգտին լինի, որոշումը կայացնելու է ՍԴ-ն՝ կանգնելով հանրության կոնսենսուսին հակադրվելու պարտադրանքի առաջ։

Շատ հնարավոր է, սակայն, որ ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, «փուռն» է տալիս Քոչարյանին՝ Սերժ Սարգսյանին փրկելու համար։ Գաղտնիք չէ, որ երկու նախկին նախագահները խուլ դիմադրության մեջ են՝ պլստալու համար Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալի կարգավիճակից։ Սերժ Սարգսյանին միանգամայն ձեռնտու է, որ Ռոբերտ Քոչարյանը ամուր հաստատվի այդ կարգավիճակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում