Շենքերի ճակատների համար «խելացի» արևամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները:
Պանելները կարող են շարժվել հորիզոնական և ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում՝ տեղեկացնում է TASS-ը:
Ինչպես իր կայքում նշել է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել է «տեղափոխելի արևային պանելների համակարգ էլեկտրականության արտադրության համար», որը, կախված եղանակից, կարգավորում է շենքի պատերին ընկնող՝ Արգակի ճառագայթման քանակը: Մեկ տարում, հաշվի առնելով տաքության և սառնության սեզոնային կարիքները, չափավոր կլիմայի պայմաններում նման էլեկտրակայանում արտադրվում է 15 տոկոսով ավելի էներգիա, քան սպառվում է, իսկ ամռան պարզ եղանակին այդ համակարգը 50 տոկոսով ավելի արտադրողական է շենքի ճակատին ամրացված ստատիկ արևային պանելներից: