Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի կայքը:
«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ: