Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի պատասխան խաղում վաղը «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Բուքմեյքերները այս մրցավեճում ավելի հավանական են համարում դաշտի տերերի հաղթանակը՝ այն գնահատելով 2.28 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 3.37, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 3.1 գործակցով:
Այնուամենայնիվ, բուքմեյքերները բարձր են գնահատում մեր չեմպիոնի խմբային փուլ դուրս գալու հավանականությունը՝ սահմանելով 1.43 գործակից: «Դյուդելանժի» խմբային փուլ դուրս գալու գործակիցը 2.62 է:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երևանում տեղի ունեցած առաջին մրցավեճն ավարտվել էր Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2:1 հաշվով: