Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ինչ պարզեց ԱԱԾ-ն. ով կամ ինչն էր մարել Հայաստանի լույսը

Գրեթե մեկ ամիս է անցել Հայաստանում խոշոր էներգավթարից, որի հետևանքով անջատվել էին Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ բլոկն ու Երևանի ՋԷԿ-ը, որոնք ատոմակայանի դադարի պայմաններում Հայաստանի հիմնական էներգաարտադրողներն են: Դրա հետևանքով Հայաստանը կանգնեց էներգետիկ կոլապսի առաջ, որն իհարկե աղետի չվերածվեց մի կողմից՝ էներգետիկների հմուտ աշխատանքի, մյուս կողմից՝ որոշակի էներգակարողությունների առկայության շնորհիվ: Հայաստանի էներգահամակարգը ընդունեց խոշոր հարվածը, դիմադրեց և դուրս եկավ մի քանի ժամ տևած ճգնաժամից:

Այդուհանդերձ, մնաց հարցը, թե ինչի՞ հետևանք էր տեղի ունեցած վթարը՝ մարդածի՞ն էր այն, մարդկային սխալի՞, թե՞ հնարավոր է որոշակի դիտավորության հետևանք էր՝ ընդհուպ արտաքին միջամտությամբ, հաշվի առնելով այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները որքան բարձրացնում են համակարգերի կառավարման, այսպես ասած, ավտոմատացումը, նույնքան բարձրացնում են արտաքին ազդեցությամբ դրանց խոցելիության ռիսկը:

Իրավիճակին էլ ավելի ինտրիգ հաղորդեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, որը կառավարության նիստում հայտարարեց իր ղեկավարած կառույցի համապատասխան ստորաբաժանմանը տված հանձնարարության մասին՝ ուսումնասիրել վթարի պատճառներն ու հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Այդ հայտարարությունն անշուշտ իրավիճակին միանգամայն համարժեք հայտարարություն էր, քանի որ խոսքը վերաբերում էր Հայաստանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքում գրեթե զրոյական վիճակի ռիսկ առաջացրած իրողությանը: Անցնում է գրեթե մեկ ամիս: Այդ հայտարարությունից մեկ օր անց Արթուր Վանեցյանը նշել էր, որ տասն օրվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ որոշակի պատկեր, պատասխան, թե ինչ է տեղի ունեցել: Միաժամանակ հայտնի է, որ ստեղծվել էր վթարի ուսումնասիրման աշխատանքային խումբ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:

Առայժմ չկա որևէ պատասխան թե՛ ԱԱԾ ուսումնասիրություն-քննությունից, թե՛ գերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունից: Ի՞նչ է պարզվել էներգետիկ խոշոր վթարի առումով, ինչի՞ հետ է գործ ունեցել Հայաստանը, ո՞վ է մարել Հայաստանի լույսը: Գործ ենք ունեցել պետության դեմ կազմակերպված դիվերսիայի՞, թե՞ անփութության կամ պարզապես տեխնիկական վթարի հետ:

Բանն այն է, որ Հայաստանը զուտ մասնագիտատեխնիկական առումով կարողացավ իրավիճակից դուրս գալ պատվով, այն էլ՝ հաշվի առնելով նոր, երիտասարդ իշխանության հանգամանքը, ինչը ավելացնում է որոշակի ռիսկային առանձնահատկություն այդպիսի արտակարգ իրավիճակներում: Սակայն ամբողջական հաղթահարման մասին հնարավոր է խոսել այն պարագայում, երբ կա նաև հստակ գնահատական՝ կապված պատճառների հետ, որովհետև դա ազգային անվտանգության հարց է՝ կրկնությունը բացառելու կամ առնվազն զրոյական հավանականության մոտեցնելու տեսանկյունից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում