Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Դուխով» տղերքի կարևորագույն հանգրվանը. Որ դեպքում կկայանա պատմական հաղթանակը

Վաղը, Երևանի ժամանակով ժամը 22-ին, Լյուքսեմբուրգի «Ժոզի Բերտել» մարզադաշտում տեղի կունենա հայկական ակումբային ֆուտբոլի պատմության թերևս ամենակարևոր հանդիպումը: Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում կայացած առաջին մրցավեճն ավարտվել էր հայկական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Հեղինակավոր մրցաշարի խմբային փուլից մեզ բաժանում է ընդամենը կես քայլ, և այսօր ունենք իրական հնարավորություն և նախադրյալներ բացառիկ հաջողություն գրանցելու: Դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ցույց տվեց լավ ֆուտբոլ, որը հաճելի լարվածության մեջ պահեց հազարավոր երկրպագուների: Երևանում կարող էինք հաղթել համոզիչ հաշվով, բայց ունենք այն, ինչ ունենք:

Առաջին մրցավեճում, սպասվածի համաձայն, «Դյուդելանժը» խաղաց երկրորդ համարով՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Հանուն արդարության պետք է ընդունենք, որ մրցակցի այս մարտավարությունը որոշակիորեն արդարացրեց իրեն, և վաղը 1:0 հաշվով արդյունքը կարող է վերջնական հաղթանակ պարգևել Լյուքսեմբուրգի չեմպիոնին: Նպատակին հասնելու համար «Դյուդելանժը» ստիպված է լինելու հենց հանդիպման սկզբից գրոհել և հնարավորինս արագ հաջողության հասնել: Այո, ոչ-ոքին բավարար կլինի մեզ խմբային փուլում հայտնվելու համար, բայց…

Լիահույս ենք, որ «Արարատ-Արմենիան» վաղը չի խաղա, այսպես ասած, հաշիվ պահելու մարտավարությամբ: Վստահ ենք, որ Վարդան Մինասյանի թիմը ի զորու է մրցակցի հարկի տակ ևս հաղթանակի հասնելու: Կարծում ենք՝ «Դյուդելանժի» հետ առաջին հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Արարատ-Արմենիան» հարձակողական թիմ է և շատ ավելի հաջող և սուր է գործում մրցակցի կիսադաշտում: Մենք ունենք բարձրակարգ կիսապաշտպաններ և հարձակվողներ, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում մրցակցի պաշտպանների համար: Երևանյան խաղում գերազանց խաղ ցուցադրեցին Լիման Նասրինգը, Կոջոն, փոխարինման դուրս եկած Օգանան: Առաջին կեսում «Արարատ-Արմենիան» մեծ ուժեր էր վատնել, և խաղի անկումը ուղղակի անխուսափելի էր: Պարզապես անհնար է 90 րոպե հարձակվել: Խաղային անկման ֆոնին մրցակիցը որոշակի առավելություն էր ստացել, ինչը բնական էր:

Վաղը կայանալիք խաղին «Արարատ-Արմենիայի» կազմում կլինի թիմի ավագ Դմիտրի Գուզը, որը առաջին հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով: Գուզի ներկայությունը, կարծում ենք, ավելի կամրապնդի մեր չեմպիոնի թիկունքը: Վաղը կայանալիք հանդիպումը ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Դյուդելանժի» առաջատար կիսապաշտպան Դոմինիկ Շտոլցը: Վերջինս Երևանում տեղի ունեցած խաղում (10 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստը) բավական ակտիվ էր, սակայն 53-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել: Լյուքսեմբուրգի լրատվամիջոցների համաձայն՝ նա ձգել է մկանը, և ապաքինվելու համար 15 օր կպահանջվի: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլը «Դյուդելանժը» հաղթահարել էր ըստ էության Շտոլցի շնորհիվ: Մասնավորապես, Էստոնիայի չեմպիոնի դեմ առաջին մրցավեճում Շտոլցը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Դյուդելանժը» հաղթել էր 3:1 հաշվով: Նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի Լյուքսեմբուրգի չեմպիոնի համար:

Մինչև «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը «Դյուդելանժը» Լյուքսեմբուրգի առաջնության շրջանակներում երկու օր առաջ մրցել էր «Պրոգրեսի» հետ, որտեղ խաղում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: «Դյուդելանժը» պարտվել էր 2:0 հաշվով, ինչը խոսում է այն մասին, որ թիմում իսկապես խնդիրներ կան: Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը 4-րդ տուրից հետո 3 միավորով 14 թիմերի պայքարում միայն 11-րդն է:

Բուքմեյքերները վաղվա մրցավեճում ավելի հավանական են համարում դաշտի տերերի հաղթանակը՝ այն գնահատելով 2.28 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 3.37, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 3.1 գործակցով: Այնուամենայնիվ, բուքմեյքերները բարձր են գնահատում մեր չեմպիոնի խմբային փուլ դուրս գալու հավանականությունը՝ սահմանելով 1.43 գործակից: «Դյուդելանժի» խմբային փուլ դուրս գալու գործակիցը 2.62 է:

Ինչևէ, հաշվի առնելով խաղային գործոնները՝ կրկին հարկ ենք համարում կարևորել կարևոր մի հանգամանք: Վերջին երկու հանդիպումներում «Արարատ-Արմենիան» հաղթեց նաև կամային բարձր հատկանիշների շնորհիվ: Նախորդ շաբաթ բոլորս համոզվեցինք, որ «դուխով» խաղալը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև հաղթանակի կարևոր գրավական: Հավատում ենք, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները վաղը գործի կդնեն ողջ պոտենցիալը՝ նոր տոն պարգևելով երկրպագուներին: Հասունացել է հայկական ֆուտբոլում նոր էջ բացելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում