Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաքուն դժգոհ է. Երևանը սկսում է պաշար կուտակել

Հայաստանի իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ խաղաղությո՞ւն է ուզում, թե՞ իրավիճակի սրացում. Հայաստանում տեղի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների հավաքի ընթացքում արտգործնախարարի և վարչապետի ելույթներին արձագանքելով՝ հայտարարել է պաշտոնական Բաքուն: Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, և համբերությունն անսպառ չէ:

Ադրբեջանցիներին մշտապես «բարկացրել» է Երևանից հնչող որևէ համարժեք հայտարարություն՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո: Ընդ որում, հեղափոխությունից հետո այդ հայտարարությունների թե՛ որակը, թե՛ հաճախականությունը բավականին ավելացել են, միաժամանակ էապես բարձրանում են սահմանվող նշաձողերը: Դրա վկայությունն են մարտի 12-ին և օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տարբեր ձևաչափերով պատմական ելույթները, որ ունեցել է Հայաստանի վարչապետը: Դրանք սահմանում են Արցախյան հարցում քաղաքական պատասխանատվության բարձր նշաձող, որի շրջանակում էին նաև Երևանում նախօրեին տեղի ունեցած դիվանագիտական հավաքի ընթացքում հնչած ելույթները:

Այդ իմաստով Երևանի կողմնորոշումը հստակեցվում է՝ դա խաղաղության կողմնորոշումն է: Իսկ խաղաղությունը պահանջում է անցնող տարիների կամ բանակցային կոչված ամբողջ գործընթացի տրամաբանության և բովանդակության շրջադարձ: Այդ բովանդակությունը եղել է նոր պատերազմի գեներատոր, ինչի վառ և ցավալի վկայությունը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան էր՝ այն իմաստով, որ այդ ագրեսիան արժանացավ հայկական բանակի հուժկու հակահարվածին, սակայն չարժանացավ միջազգային սկզբունքային մերժման: Որովհետև Բաքուն ագրեսիան կառուցել էր հենց այն բանակցային գործընթացի վրա, որ տեղի էր ունեցել մոտ քառորդ դար: Խնդիրն այն է, որ գործընթացի հիմքում եղել է հայկական կողմի հաղթանակի արդյունքի շուրջ «սակարկությունը»:

Հիմա Երևանը հայտարարում է, որ բանակցության նպատակը պետք է լինի հաղթանակի արդյունքի պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում: Խնդիրն այն չէ, որ մինչ թավշյա հեղափոխությունը Երևանը չի փորձել պաշտպանել այդ արդյունքը: Սակայն բուն խնդիրն այն է, որ փորձը եղել է, այսպես ասած, «երկդիմիության» տրամաբանության մեջ՝ բանակցային առարկան եղել է «փոխզիջումը», ինչն այլ բան չէ, քան պարզապես հաղթանակի արդյունքի շուրջ սակարկություն, իսկ ներսում հարցադրումներին պատասխան է տրվել, թե իրականում այդպես խոսում են, բայց ոչինչ էլ չեն հանձնելու:

Իհարկե, մի կողմ թողնենք ապրիլյան քառօրյայի վերաբերյալ տարբեր վարկածները, դա առանձին թեմա է, նաև զգալիորեն մանիպուլացվող թեմա: Ի վերջո, Ստեփանակերտում Փաշինյանն էլ հայտարարեց, որ «հանձնելու» մեղադրանքներից պետք է անցնել՝ անցյալով, ներկայով ու ապագայով:

Խնդիրն այստեղ այն է, որ իրականում «երկդիմի» քաղաքականությունը՝ միջազգային մակարդակում արդյունքի «սակարկություն» անելը, համոզվածությամբ, որ հնարավոր է խորամանկել և տարբեր պատճառներից և առիթներից օգտվելով միշտ խուսափել սակարկության իրականացման իրավապայմանագրային ակտից, փաստարկային առումով ծանրացնում է Բաքվի, ոչ թե Հայաստանի պաշարը: Ապրիլին Բաքուն սպառեց այդ կուտակած պաշարը ապարդյուն՝ հայկական բանակի հերոսության և հանրության կամավորական ջանքի շնորհիվ: Բայց եթե չի փոխվում հայկական քաղաքականության տրամաբանությունը, պաշարը դարձյալ շարունակելու է կուտակվել Բաքվի կողմում՝ այդպիսով կուտակելով նոր պատերազմի լիցքեր:

Այդ իմաստով թավշյա հեղափոխությունը Երևանի համար շրջադարձի հնարավորություն է, ինչն ակնհայտորեն փորձ է արվում օգտագործել՝ 25-ամյա «երկդիմի սակարկության» մարտավարությունից պարզապես շահի ու հաղթանակի համար պատասխանատվության ուղիղ քաղաքականության ռեժիմ դուրս գալու համար:

Բաքվի դժգոհությունը հասկանալի է, որովհետև այդ պարագայում չափազանց բարդանում է նոր պատերազմի պաշար կուտակելը՝ բոլոր առումներով, և հաղթանակի ու խաղաղության պահպանման պաշար սկսում է կուտակել Երևանը: Իհարկե, այդ գործընթացը դեռևս կանցնի բավականին բարդ ներքին ու արտաքին փուլերով: Սակայն հակառակ պարագան ամենևին չի խոստանում ավելի դյուրին իրավիճակներ, այլ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում