Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Որոշ արձանագրումներ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ԱԳ նախարարի դիտարկումների շուրջ

Երեկ «Արժեքներ փոփոխության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում ԱՄՆ-ը կարևոր ներգրավվածություն ունի տարածաշրջանային խաղաղության պահպանման մասով… «Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»,- ասել է նախարարը:

Երկու տասնամյակից ավելի, քառորդ դար ինտենսիվ շփումների, ավելի քան 2 միլիարդ դոլարի միայն նվիրատվության և տարատեսակ այլ ֆինանսատեխնիկական և քաղաքական օժանդակությունների պարագայում հայ-ամերիկյան հարաբերությունը չի ստացել ինստիտուցիոնալ համակարգային բնույթ և գտնվում է, այսպես ասած, լոկալ ծրագրային մակարդակի, լոկալ խմբային հարթությունների վրա: Ավելին՝ նույնիսկ հնարավոր է կասկածել անգամ լոկալ խմբերի արդյունավետությանը, օգտակար գործողության գործակցին, քանի որ այդ խմբերում ներգրավված շատերի համար հայ-ամերիկյան հարաբերություն ինքնին՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական ու տնտեսական զարգացման խորքային, հիմնարար, ռազմավարական պահանջարկ, գոյություն չունի, և կա ընդամենը որոշակի կորպորատիվ հետաքրքրություն՝ ըստ իրավիճակի:

Գործնականում սա հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացն է՝ հարաբերությունների հետագա խորացման գործընթացում ինստիտուցիոնալության, ցանցային բնույթի բացակայությունը, ինչն էապես ազդում է արդյունքների թե՛ ծավալային, թե՛ հեռանկարային արդյունավետության վրա և հարաբերությունն իր ընդհանուր ծավալով դարձնում գործնականում քիչ մրցակցային՝ բերելով նրան, որ իր որակական, արժեհամակարգային, քաղաքակրթական հատկանիշներով լինելով անհամեմատ ավելի բարձր, Հայաստանի պետական շահին և անվտանգությանը խորապես ավելի համահունչ՝ այդուհանդերձ, համեմատության մեջ այդ հարաբերությունը տանուլ է տալիս հայ-ռուսական հարաբերությանը:

Դրան զուգահեռ, ըստ ամենայնի, ամերիկյան կողմի համար այդ առումով առանցքայինը շփումները պահելն է, քանի որ խորքային առումով Նահանգները ներկայումս Հայաստանում չի տեսնում ինստիտուցիոնալ, ցանցային հարաբերության ձևավորման կայուն և վստահելի, կենսունակ գործընկերային ներուժ, և առաջիկայում բոլորիս գլխավոր անելիքը պետք է դառնա հենց այդ պոտենցիալի առաջբերումը։

All politics is local. այսպես լավագույնս է բնորոշում ԱՄՆ քաղաքականության բնույթը ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, դեմոկրատ Թիփ Օ՛Նիլը։ Այսինքն՝ բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտնում այդ երկրի արտաքին քաղաքական օրակարգում, մեծապես պայմանավորված են ներքին տրանսֆորմացիաներով։ Սա չափազանց օբյեկտիվ իրողություն է, քանի որ վերջին 20 տարում ԱՄՆ-ը զարգանում էր տարբեր գաղափարական ուղղություններում՝ Ջորջ Բուշ ավագի՝ Սառը պատերազմի վերջին զինվորի պարտությունը 1992-ին և բեյբի բումի սերնդի ամենավառ ներկայացուցչի՝ Բիլ Քլինթոնի հաղթանակը սկզբնավորեց ԱՄՆ նեոլիբերալ դարաշրջանը, որը նրանից հետո փոխակերպվեց նեոկոնսերվատիվ դարաշրջանի հաղթանակով (Ջորջ Բուշ կրտսեր), որն իր հերթին շարունակվեց ավելի խորը նեոլիբերալ ժամանակաշրջանի ազդարարմամբ՝ Օբամայի վարչակարգի գլխավորությամբ:

Հենց այստեղ պետք է փնտրել ԱՄՆ-ում ստեղծված արդի վիճակի պատճառները։ Օբամայի կառավարման ողջ ժամանակահատվածը ապացուցեց, թե որքան կտրված է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությունը ներքին պահանջներից, որ այդ քաղաքականությունը չի արտացոլում երկրի ներքին տրամադրություններն ու սպասարկում հասարակ ամերիկացի ընտրողների սպասումները։

Հենց այս իրողությունը դարձավ Թրամփի հաղթանակի գրավականը։ Սթիվ Բենոնը՝ Թրամփի քարոզչական կամպանիայի գլխավոր ճարտարապետը, Թրամփի գլխավոր հաղթանակն ու անելիքը իր պաշտոնավարման ընթացքում բնորոշում էր հետևյալ կերպ՝ չորացնել Վաշինգտոնի ճահիճը, որովհետև մինչև Թրամփը՝ վերջին 20 տարիներին, Վաշինգտոնում ձևավորված քաղաքական միտքը, գործողություններն ու քաղաքականությունն առհասարակ չէին բխում ներքին կյանքից և ամերիկացիների պահանջներից։

Մենք կարող ենք չհավանել, հեգնել, ծաղրել Թրամփին և նրա քաղաքականության առանձին դրույթներ, բայց մի շատ կարևոր արձանագրում չենք կարող չանել՝ դա ներքին կյանքում՝ ամերիկացիների ձայնին ու պահանջներին ականջալուր լինելու Թրամփի բացառիկ ունակությունն է, որը ԱՄՆ ամենաոչսովորական նախագահին հնարավորություն է տալիս մշտապես «նորաձև» և ժամանակին համընթաց լինել։ Սա իր հերթին նշանակում է, որ առնվազն առաջիկա երկու-երեք ընտրական ցիկլերում հաղթանակ են տանելու այն ուժերը, որոնք կառաջարկեն ներամերիկյան սոցիալ-տնտեսական հարցերի արմատական լուծումներ։

Այդու՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը այդ ժամանակահատվածում բացառապես հենվելու է այս կոնցեպտի և սկզբունքի վրա։ Վկան ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ ուղղություններով Վաշինգտոնի վարած քաղաքականությունն է։

Ամենատպավորիչը, իհարկե, Թրամփի պատկերացումն է ռազմավարական դաշնակցության մասին։ Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, ի հեճուկս միջազգային իրավունքի, Հոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածքի մաս ճանաչումը, Իրանի հետ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի, Կուբայի հետ հաստատված հարաբերություններում նոր էջ բացելու Օբամայի որոշումների չեղարկումը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Ընի հետ արդեն որերորդ հանդիպման փաստը հուշում են, որ Հայաստանը պետք է որակապես փոխի իր մոտեցումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելիս։

2018-ի թավշյա հեղափոխությունը չի կարող լինել Թրամփի վարչակազմի հետ ամուր հարաբերություններ հաստատելու հիմք։ Դա կարող էր տեղի ունենալ Բիլ Քլինթոնի, Բուշ կրտսերի, Օբամայի նախագահության ժամանակ։ Բայց Թրամփը չունի և չի կրում այն նույն արժեքները, որոնցով իրենց արտաքին քաղաքականությունն էին կառուցում նրա իրավանախորդները։ Նա չի համարում, որ ԱՄՆ-ը պարտավոր է աշխարհում ամեն գնով լինել ժողովրդավարության ջահակիր և ոստիկան։ Թրամփի ԱՄՆ-ն իր հետ հարաբերություններում պահանջում է պրագմատիզմ, սառը հաշվարկ՝ առանց արժեքային, ժողովրդավարական և հեղափոխական զեղումների։

Հեղափոխությունը մենք արել ենք մեզ համար, և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում թավշյա հեղափոխությունը որպես անկյունաքար դարձնելու Հայաստանի նոր իշխանության փորձերը ձախողված են։ Պետք է այլ՝ չափազանց իրատեսական և իրագործելի առաջարկների փաթեթ ձևակերպել ամերիկացիների հետ հարաբերվելիս, որը պետք է հիմնված լինի realpolitik-ի վրա։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում