ԱՄՆ-ի SpaceX ընկերությունը կատարել Է Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը։
Մասքը զետեղել Է փորձարկումների տեսագրությունը, որոնք տեղի են ունեցել SpaceX-ի նոր արձակման համալիրում՝ Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ): Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, թե ինչպես Է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել Է 57 վայրկյան:
Starhopper-ը, Space.com պրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված Է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված Է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված Է լեգիրված պողպատից եւ ունի շուրջ 9 մետր տրամագիծ։