Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աղմկոտ ձերբակալություն. անցումային արդարադատություն՝ առանց կանոնների

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի անցումային արդարադատությանը վերաբերող բաժնում նշվում է, որ հավաքվելու են 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր:

Անցումային արդարադատության գործիքակազմը նախատեսվում է իրագործել նաև հետևյալ շրջանակում՝ Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ: Դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրվելու են իրավապահ մարմիններին:

Այսպիսով Հայաստանում նոր-նոր տրվում է անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության հանրային, փորձագիտական քննարկումների մեկնարկը: Այս անթույլատրելի հապաղումն իհարկե չունի ռացիոնալ որևէ բացատրություն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում:

Սակայն սրան անդրադառնալու պատեհություն դեռ կունենանք, իսկ առայժմ արձանագրենք, որ անցումային արդարադատության մեկնարկը փաստացի տրվել է առանց ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերի:

Երեկ լայնածավալ խուզարկություններ են կատարվել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց բնակարաններում, տարածքներում: «…Խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Այն, որ Գագիկ Խաչատրյանը քրեաօլիգարխիկ համակարգի նշանային դեմքերից մեկն է, ու նրա պաշտոնավարման շրջանի չարաշահումների վերաբերյալ նույնիսկ մամուլում հայտնվել են տասնյակ նյութեր՝ ակնհայտ է: Մյուսը կողմից՝ մեզ շարունակում է անհանգստացնել այն հանգամանքը, որ նախկինում տեղ գտած չարաշահումները, հանցագործությունները բացահայտվում են հատվածաբար, տարերային, հաճախ՝ շոուի ակնհայտ բաղադրիչներով, ինչը, բնականաբար, որոշակի լարվածության ու շահարկումների տեղիք է տալիս:

Օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի գործը ԱԱԾ-ն քննարկում է ամիսներ շարունակ, ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց կատարել ձերբակալություն, արդյոք իշխանությունները վարկանիշ վերականգնելու խնդի՞ր ունեն Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում: Կամ արդյոք նման բռնոցիների հետևանքն այն է, որ նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ կլորիկ գումա՞ր «մուծվեն» պետությանը, ընդ որում՝ կամայական, սուբյեկտիվ մեխանիզմներով, ու ազատվե՞ն պատասխանատվությունից:

Օրինակ՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կազմակերպելը: Ընդ որում, պարզվեց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով 800 մլն ՀՀ դրամ վերականգնվել է: Ենթադրվում է, որ Խաչատրյանը «մուծվելու» է նաև այս քրեական գործի շրջանակներում, ու դարձյալ ամեն ինչ իրականացվում է ոչ թափանցիկ եղանակով՝ ծնելով բնական հարցեր: Ի՞նչ չափանիշներով է որոշվում «մեղքի» գումարը, Գագիկ Խաչատրյանը և մյուսները այս գործընթացներով սահմանափակվելո՞ւ են, թե՞ նրանցով զբաղվելու է նաև անցումային արդարադատությունը:

Սրանք հռետորական հարցեր չեն: Նախկինում կատարված հանցագործություններն անշուշտ պետք է բացահայտվեն, սակայն դրանք պետք է ունենան ոչ թե տարերային, հատվածական բնույթ՝ իրենց վրա կրելով իշխանությունների սուբյեկտիվիզմի կնիքը, այլ իրապես դառնան անցումային արդարադատության դրսևորում՝ միանգամայն լեգիտիմացվելով ինստիտուցիոնալ հիմքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում