ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կարող է պատասխանել ցանկացած կիբերհարձակման, գրում է Prospect-ը։
Նրա խոսքով՝ անգամ մեկ րոպե տևողությամբ կիբերհարձակումը կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսությանը, ենթակառուցվածքին, ինչպես նաև խաթարել ժողովրդավարությունը և երկրի ռազմական պոտենցիալը։ Դրա հետ կապված՝ ամերիկյան կողմը կօգտվի Հավաքական պաշտպանության և երկիրը պաշտպանելու մասին պայմանագրի 5-րդ հոդվածից։
«ՆԱՏՕ-ն հարմարվում է այդ նոր իրականությանը, որպեսզի մենք բոլորս անվտանգության մեջ լինենք»,-հավելել է Ստոլտենբերգը։
Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կգործի և կպաշտապնվի՝ օդում, ջրում ու ցամաքում։