Ստրասբուրգի դատարանը պարզել է, որ Ռուսաստանը խախտել է Սերգեյ Մագնիտսկու իրավունքները և պարտավորեցրել է նրա հարազատներին 34 հազար եվրո բարոյական փոխհատուցում վճարել՝ գրում է ria.ru-ն։
«Այս հիմքերով դատարանը միաձայն որոշում կայացրեց, որ առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում)` կապված պարոն Մագնիտսկու կալանավորման պայմանների հե », – ասվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի օրը Ստրասբուրգի դատարանը հրապարակել է 10 և 7 տարի առաջ հարազատների (ամուսնու և մոր) կողմից «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» բողոքի հարցով որոշումը։
Hermitage Capital Management խոշոր ներդրումային ֆոնդի աշխատակից Սերգեյ Մագնիտսկին, որին ռուսական իրավապահ մարմինները մեղադրում էին հարկային անօրինությունների մեջ, 2009թ․ մեկ տարվա կալանքից հետո մահացել է «Մատրոսսկայա տիշինա» կալանավայրում։ Նրա մահը հանրային վրդովմունքի առիթ դարձավ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։