Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժուկովսկում MAKS ավիաընկերության շոուի ժամանակ պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ողջ պատվիրակությանը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Պուտինը վճարել է հինգ հազար ռուբլի հյուրասիրության համար: «Մանրը վերադարձրեք նախարարին: Դա նրա համար է, որ ավիացիան զարգանա»,- ասել է Պուտինը՝ գլխով ցույց տալով արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Սա առաջին անգամ չէ, որ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրում գործընկերներին և օտարերկրյա հյուրերին՝ գրում է թերթը: