Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Զորավարժություն՝ Բաքվում. Վրաստանը ներքաշում են Հայաստանի դեմ

Սեպտեմբերի 2-ին Բաքվում կմեկնարկեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց, այսպես ասած, սցենարային շեշտադրումը տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունն է:

Եռակողմ պաշտպանական ֆորմատը ձևավորվել է դեռևս տարիներ առաջ, բայց առաջին անգամ արտահայտվելու է համատեղ զորավարժությամբ: Մինչ այդ տեղի էին ունենում պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումներ, և դրանցից վերջինի ընթացքում, որ մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ ադրբեջանական Գաբալայում, Վրաստանին հրավիրեցին համատեղ զորավարժության: Ի դեպ, այդ հրավերը գործնականում զուգորդվեց ռուս-վրացական հայտնի կոնֆլիկտի բռնկմանը, թեև զուգահեռ կար նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական սրացում, ինչը, սակայն, որոշակիորեն անուշադրության մատնվեց և հետին պլան մղվեց ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով:

Բաքվում սեպտեմբերի 2-ին մեկնարկող եռակողմ զորավարժությունը լինելու է վրացա-ադրբեջանա-թուրքական եռակողմ ֆորմատի նո՞ր մակարդակ, թե՞ առանձին դրսևորում: Բանն այն է, որ գրեթե զուգահեռ տեղի է ունենալու Պուտինի և Էրդողանի հանդիպումը, որտեղ ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահին է ներկայացնելու ռուսական Սու 57 կործանիչը, հավանաբար գնման առաջարկի համատեքստում՝ C 400-ների պատճառով ամերիկյան պատժամիջոցի հետևանքով ԱՄՆ F35 կործանիչներից զրկվելու դիմաց: Ռուս-թուրքական ծավալվող ռազմատեխնիկական գործակցության ֆոնին թուրք-վրացա-ադրբեջանական եռակողմ ֆորմատի ծավալումը ստացվում է բավական հակասական, որովհետև ակնառու է, որ եռակողմ այդ ֆորմատը ինչ-որ իմաստով հակառուսական ֆորմատ է:

Մյուս կողմից, սակայն, սա թվացյալ հակառուսական է, քանի որ իրականում սա Վրաստանն աքցանի մեջ առնելու թուրք-ադրբեջանական ռազմավարության մաս է՝ թերևս հարկ եղած դեպքում Վրաստանն ինչ-որ մասով Ռուսաստանին թանկ վաճառելու ակնկալիքով: Իհարկե՝ վաճառելու ոչ ամբողջությամբ, քանի որ Վրաստանի տարածքով ադրբեջանա-թուրքական կապն իհարկե Թուրքիայի և Բաքվի ռազմավարական նպատակ և թիրախ է, որին փորձում են հասնել «փափուկ ուժի» ռազմավարությամբ:

Այս պրոցեսներն ահռելի մարտահրավեր են պարունակում Հայաստանի համար: Ընդ որում, հատկանշական է եռակողմ վարժանքի սցենարը՝ տնտեսական նախագծերի պաշտպանություն, որի տակ բնականաբար առաջին հերթին դիտարկվում են նավթամուղներն ու գազամուղները: Ենթադրվում է, որ հավանական ռազմագործողությունների դեպքում դրանք պետք է լինեն հայկական կողմի թիրախ: Ըստ այդմ, Վրաստանն այդ սցենարով փորձ է արվում հակադրել Երևանին: Դա կլինի ճակատագրական առաջին հերթին՝ Թբիլիսիի համար: Որովհետև թուրք-ադրբեջանական աքցանի դեմ Երևանը Թբիլիսիի բնական և բացառիկ դաշնակիցն է: Ընդ որում, դաշնակից, որի միջոցով հնարավոր է միջնորդավորված աշխատանք կատարել Ռուսաստանի հետ:

Այդ մոդուլը ողջունելի կլինի նաև Արևմուտքում, քանի որ այդ կերպ մի կողմից՝ կապահովվի Վրաստանի անվտանգության հարցում թուրք-ադրբեջանական աքցանի զսպումը, մյուս կողմից՝ Արևմուտքի համար հարկ չի լինի դա անել անմիջական ուղիղ միջամտությամբ, այլ խնդիրը կլուծվի ռեգիոնալ դասավորության մեջ առկա շահերի համադրման կամ այլ կերպ ասած՝ բնական ճանապարհով:

Երևանն այստեղ ունի Հայաստան-Վրաստան-Արևմուտք-Ռուսաստան շահերի յուրօրինակ «հաբ»-ի հնարավորություն և դեր, ու անհրաժեշտ է ինտենսիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում