Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի «Դյուդելանժ»«Արարատ-Արմենիա» հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Հյուսիսային Մակեդոնիայից:
Գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդար Ստավրևը, որին եզրերում կօգնեն Մարյան Կիրովսկին ու Դեյան Կոստադինովը: Հանդիպման չորրորդ մրցավարն է Դեյան Յակիմովսկին:
Հիշեցնենք, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը «Դյուդելանժին» հաղթել էր 2:1 հաշվով: