Աշխարհում արևմտյան գերիշխանությունն ավարտվում է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, ներկայումս ակնհայտորեն նկատվում է աշխարհում Եվրոպայի հեգեմոնիայի ավարտը:
Ըստ Մակրոնի, դա պայմանավորված է այլ երկրների դիրքերի ամրապնդմամբ:
Նա շեշտել է, որ այդպիսի երկրներից են Ռուսաստանն ու Չինաստանը:
«Չինաստանը տեղափոխվել է առաջին շարք, իսկ Ռուսաստանն ավելի մեծ հաջողությունների է հասել իր ռազմավարության մեջ»,- ասել է Մակրոնը: