ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում ՃՏՊ է տեղի ունեցել՝ գողացված ոստիկանական ավտոմեքենայի մասնակցությամբ, ինչի արդյունքում երկու երեխա է զոհվել և ևս 10 մարդ վիրավորվել, հաղորդում է CBS News-ը:
Հաղորդվում է, որ գողացված ոստիկանական ջիպը բախվել է մի քանի կայանված ավտոմեքենաների: Նշվում է, որ տուժածների թվում են առնվազն յոթ երեխա:
Հոսպիտալացվել է նաև ոստիկանության ավտոմեքենայի առևանգման մեջ կասկածվողը, նշում է հեռուստաալիքը: Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել: