Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինտրիգային ֆորում Ամուլսարի ֆոնին. Ինչ կասի վարչապետը Լեհաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունենալիք ամենամյա տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 29-րդ անգամ: Ֆորումի պաշտոնական կայքը հայտնել է, որ Փաշինյանը կլինի ամենասպասված հյուրերից մեկը: Լեհաստանի տնտեսական ֆորումը ընթացիկ տարում հերթականն է, որին կմասնակցի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային հավաքին, մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, այժմ նա լինելու է Լեհաստանի միջազգային տնտեսական ֆորումի հյուրը:

Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացնելու Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր համակողմանի նշանակալիությամբ՝ փորձելով այդ հանգամանքը դիտարկել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, դրա քաղաքակրթական-արժեհամակարգային համատեքստով: Ի՞նչ կոնկրետ տնտեսական էֆեկտ են ունենում այդ շնորհանդեսները, որ Հայաստանի թավշյա հեղափոխության համար անում է վարչապետը միջազգային համաժողովային հարթակներում՝ բավականին բարդ է չափելը: Ինքնին հասկանալի է, որ անմիջական տնտեսական էֆեկտի, արդյունքի տեսանկյունից չափումը մխիթարական լինել չի կարող:

Մյուս կողմից՝ հնարավոր էլ չէ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո լինելու է ներդրումների առատ հոսք՝ ինչպիսին էլ լինի ելույթը, և թերևս ով էլ ունենա այդ ելույթը: Բանն այն է, որ տնտեսական գործընթացները, որպես կանոն, ժամանակատար գործընթացներ են, առավել ևս ներկայիս համաշխարհային ռիսկայնության բարձր մթնոլորտում՝ ուժային կենտրոնների միջև առևտրային պատերազմների թեժ փուլում: Այստեղ, իհարկե, կապիտալին հետաքրքրելու համար պահանջվում են ոչ միայն ելույթ-շնորհանդեսներ՝ դրանք իհարկե ունեն իրենց որոշակի տեղն ու դերը, այլ նաև տնտեսաքաղաքական և ընդհուպ՝ ռազմաքաղաքական համալիր ջանք, ինչն ինքնին արդեն իսկ ժամանակատար գործընթաց է:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո այդ ուղու վրա է՝ դա ակնառու է: Հայաստանում փոփոխությունը բերել է արտաքին քաղաքական որոշակի շեշտադրումների փոփոխության, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին խորքային, ընդհուպ՝ ռազմաքաղաքական վերափոխումների ներուժ և դրա հանդեպ միջազգային հետաքրքրություն, ընդ որում՝ տարբեր ուժային կենտրոններից:

Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ Լեհաստանի ֆորումին Նիկոլ Փաշինյանը մեկնում է առանձնահատուկ հարցի ֆոնային ուղեկցությամբ՝ Ամուլսար: Այստեղ պատկերը հակասական է:

Լեհաստանի տնտեսական ֆորումն անցկացվում է Եվրոպայում հեղինակավոր առողջարանային քաղաքներից մեկում: Այդ տեսանկյունից թվում է, թե Ջերմուկի համար Ամուլսարի դեմ պայքարը պետք է «տրենդային» լինի: Մյուս կողմից, սակայն, ֆորումի անցկացման վայրն ինքնին դեռևս չի կանխորոշում ֆորումի բովանդակություն և, այսպես ասած, տրամադրություն: Խոսքը բիզնեսի մասին է, իսկ բիզնեսում գերակա է մի հարց՝ ներդրումների պաշտպանության և սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Մնացյալ հարցերն այդ իմաստով ածանցյալ են:

Եվ այստեղ, ահա, Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում