Ռուսաստանի տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Սվետլանա Պետրովան ասել է, թե որքան է կազմում վրացական ավիաընկերությունների պարտքը Մոսկվային։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հայտարարել է, որ պարտքի ընդհանուր գումարը 1 մլն դոլար է կազմում։
Պետրովան հիշեցրել է 10 տարի առաջ Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել է պարտքի կարգավորման հարցը։ Այդ ժամանակ վրացական կողմը համաձայնել է պահանջներին և մարման գրաֆիկ կազմել։ Սակայն 2008-ից ի վեր վճարումներ չեն կատարվում։