83 տարեկանում մահացել է Volkswagen ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ և դիտորդական խորհրդի նախկին ղեկավար Ֆերդինանդ Պիեխը։ Այս մասին հաղորդում է Bild պարբերականը։
Նշվում է, որ ավստրիացի գործարարը հիվանդանոց է տեղափոխվել Բավարիայի Ռոզենհայմ քաղաքում ռեստորան այցելելուց հետո։ Նրան փրկել չի հաջողվել, մահվան պատճառները հայտնի չեն։
Պիեխը ծնվել է Վիեննայում, 1937-ին։ Նա Ֆերդինանդ Պորշեի՝ համանուն ընկերության հիմնադրի թոռն էր։ Volkswagen-ի դիտորդական խորհրդի կազմը Պիեխը լքել է 2015-ին։