Համատեղ հռչակագիրը հրապարակվել է Բիարիցում տեղի ունեցած G7 գագաթնաժողովի արդյունքներով:
Փաստաթղթում «Մեծ յոթնյակի» առաջնորդները շեշտել են քննարկումների միասնությունն ու «դրական ոգին», շեշտել են բաց, արդար առևտրին իրենց հավատարմությունը և նշել ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է Իրանին, գագաթնաժողովի մասնակիցները երկու նպատակ են հետապնդում՝ ուժեղացնել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը և կանխել Իրանի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծումը:
G7-ի առաջնորդները նշել են, որ նրանք հանդես են գալիս հրադադարի ռեժիմի և Լիբիայի հիմնախնդրի քաղաքական լուծման օգտին և կոչ են անում բոլոր շահագրգիռ կողմերին միջազգային համաժողով անցկացնել:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Ֆրանսիան և Գերմանիան ծրագրում են «առաջիկա շաբաթների ընթացքում» նորմանդյան ձևաչափով հանդիպում կազմակերպել:
Հանդիպման մասնակիցները շեշտել են 1984 թ.-ի բրիտանա-չինական հռչակագրի կարևորությունը և կողմերին կոչ են արել ձեռնպահ մնալ բռնություններից: