Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանի գործը հանո՞ւմ, թե՞ գումարում է Ամուլսարին

Օգոստոսի 29-ին Սահմանադրական դատարանում մեկնարկում է մի գործընթաց, որը կարող է ունենալ և, թերևս, անխուսափելիորեն կունենա ներքաղաքական ազդեցության բազմաշերտ դրսևորում: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի կամ, ավելի շուտ, դիմումներից մեկի քննության գրավոր գործընթացի մեկնարկի մասին է: ՍԴ-ն հայտարարել է, որ սկսում է գրավոր ընթացակարգով քննության գործընթաց, որը քննարկելու է Քրեական օրենսգրքի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների սահմանադրականության հարցը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրա կիրառման համատեքստում: Այս քննարկումը, անշուշտ, վերաբերելու է մարտիմեկյան գործին և, եթե ՍԴ-ն կայացնի երկրորդ նախագահի համար դրական որոշում, ապա սա ոչ միայն մարտիմեկյան գործի, այլ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակի նոր շրջադարձ է լինելու:

Այստեղ հնարավոր սցենարները բազմազան են, սակայն ընդհանուր առմամբ գործելու է «թեժ աշնան» տրամաբանությունը: Այստեղ, սակայն, հետաքրքիր է մի բան, որ մենք արդեն իսկ գործ ունենք իրավիճակը արդեն իսկ թեժացրած Ամուլսարի գործի հետ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ՍԴ սկսելիք գործընթացը որքանո՞վ է այսպես ասած՝ լրացնելու եղած թեժությունը և գումարվելու Ամուլսարի վրա, և որքանով է «հանելու» թեժությունն Ամուլսարից, այն իմաստով, որ շեղելու է հանրության ուշադրությունն ամուլսարյան խնդրից դեպի ՍԴ քննարկումներ: Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանի քննարկումն ու սկսելիք գործընթացը իշխանության համար խնդիր է ստեղծելու մարտիմեկյան գործում Ռոբերտ Քոչարյանի կալանքի շարունակությա՞ն և ընդհանրապես գործի տրամաբանությա՞ն հարցում՝ գումարելով այդ խնդիրը Ամուլսարի բարդ իրավիճակին, թե՞ տեղի է ունենալու հակառակը, և ՍԴ-ն, սկսելով երկրորդ նախագահի պաշտպանների դիմումի քննարկումը, իշխանությանը կամա, թե ակամա տալիս է հանրությանը այդ թեմայի շուրջ մոբիլիզացնելու և քաղաքական իմաստով Ամուլսարի իրավիճակին հակադրելու, այսպես ասած՝ «սլաքը» փոխելու հնարավորություն: Խոշոր հաշվով, անկասկած է, որ երկու խնդիրներն էլ ինքնին բավականին մեծ են մեկով մյուսից շեղելու և, այսպես ասած, այդ ֆոնին որևէ որոշում կայացնելու համար, սակայն զուտ մարտավարական իմաստով այդ մեթոդաբանության էֆեկտիվությունը դիտարկելի լինել կարող է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում