Apple-ի հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսին բավականին նման տղամարդու լուսանկարը քննարկումների առիթ է դարձել Reddit-ում: Այն ավելի քան 78 հազար հավանում է գրանցել:
Հրապարակման մեկնբանության մեջ նշվում է, որ Ջոբսը, իբր, բեմադրել է իր մահը և իրականում թաքնվում է Եգիպտոսում: Շատ մեկնաբաններ սա համարել են կատակ, սակայն նշել են նաև լուսանկարի հերոսի նմանությունը խոշորագույն կորպորացիայի հիմնադրին: «Աթոռին նստելու ձևը, ձեռքը դեմքին դնելը, ակնոցները. ամեն ինչ այնքան նման է», – նշել է օգտատերերից մեկը: «Ինչքան շատ եմ նայում նրան, այնքան համոզվում եմ, որ ինքն է»,- գրել է մեկ ուրիշը:
Օգտատերերի մեջ կան նաև թերահավատներ: Ոմանք նշում են, որ տղամարդը Ջոբսի նման է միայն այն պատճառով, որ լուսանկարվել է պրոֆիլից և մթության մեջ: Բացի այդ, օգտատերերից մեկն էլ հիշել է, որ Ջոբսի կենսաբանական հայրը սիրիացի է, հետևաբար, զարմանալի չէ, որ այս շրջանի բնակիչների թվում կան շատերը, ովքեր նման են նրան: