Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հորիզոնում նշմարվում է ավտորիտարիզմի վերադարձի հավանականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմային խաղացող չէ և երբեք չի էլ եղել: Գրեթե բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցել է Փաշինյանը, ներքաշված են եղել կոնֆլիկտային փոխհարաբերությունների ու ինտրիգների մեջ, իսկ նա էլ՝ մշտապես այդ ամենի կիզակետում:

Գուցե ընդդիմադիր գործիչ Փաշինյանի պարագայում սա հաղթահարելի խնդիր էր և, որոշ դեպքերում, նույնիսկ առավելություն, քանի որ նա կարողանում էր միայնակ ամբողջ ծանրությունը վերցնել իր վրա ու, ժամանակավոր դաշնակիցների օգնությամբ, հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Այո՛, Փաշինյանի պայմանական թիմերը մշտապես կառուցվել են ժամանակավոր դաշնակիցների հիմքի վրա, քանի որ նրա հետ երկարաժամկետ գործընկերություն գրեթե անհնար է նախաձեռնել:

Փաշինյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա ու չի կարողանում հանդուրժել որևէ միջամտություն: Ահա սա է պատճառը, որ ինքն իրեն մշտապես շրջապատել է թույլ ու վերահսկելի գործիչներով, որոնք պատրաստ են հանդուրժել կամքի ու քմահաճույքի բոլոր կամայական դրսևորումները:

Բայց եթե ընդդիմադիր Փաշինյանի պարագայում սա հաղթահարելի խնդիր էր, ապա վարչապետ Փաշինյանի դեպքում կարող են լուրջ ու անհաղթահարելի խնդիրներ առաջանալ:

Պետական կառավարման համակարգն ինքնին բարդ ու բազմաշերտ դրսևորում է: Այն գործում է առանձին միավորների, ուղղահայաց ու հորիզոնական փոխհարաբերությունների ու փոխկապակցված մեխանիզմների հիմքի վրա, որոնց համալիր ներգործությամբ կազմակերպվում է պետության կառավարման գործը: Այսինքն՝ համակարգը, որպես այդպիսին, չի կարող կառուցարկվել ու գործել մեկ մարդու անձի ու հեղինակության հաշվին, քանի որ գործ ունենք բազմավեկտոր կառույցի հետ: Հակառակ պարագայում՝ համակարգը դատապարտված է լավագույն դեպքում անարդյունավետ գոյության, իսկ վատագույն դեպքում էլ՝ կազմաքանդման:

Բայց, ինչպես վերևում նշեցինք, Փաշինյանը թիմային խաղացող չէ, և նրա այդ առանձնահատկությունը բնական հակասության մեջ է մտնում պետական կառավարման համակարգի բազմավեկտոր ու բազմաշերտ էության հետ: Տեսնում ենք նաև, որ վարչապետը չի էլ փորձում հաղթահարել իր այդ բարդույթը: Նույնիսկ այդ կարգավիճակում շարունակում է նույն ոգով, բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, չի հանդուրժում, երբ իրեն հակադարձում են, միջամտում է բացառապես բոլոր գործընթացներին ու ամբողջ պատասխանատվությունը դնում է իր ուսերին:

Սա լուրջ խնդիր է և ոչ միայն համակարգի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Վարչապետը նաև փաստացի խոչընդոտում է պետական ինստիտուտների կայացման գործընթացին՝ թույլ չտալով տարատեսակ կառույցներին բնական ճանապարհով կայանալ ու ինքնադրսևորվել:

Արդյունավետ կառավարում ապահովելու համար կառավարիչը պետք է օժտված լինի չափազանց կարևոր մի հատկանիշով. նա պետք է սովորի վստահել իր գործընկերներին ու ենթականերին: Հատկապես երբ խոսքը գնում է մեծ համակարգերի մասին:

Փաշինյանը չի վստահում ոչ ոքի, նա սովոր է ամեն ինչ ինքնուրույն անել: Անվստահության ու էգոիզմի այս միջավայրում հնարավոր չէ լուրջ արդյունքներ արձանագրել:

Այս և այլ բազմաթիվ պատճառների ներգործության պայմաններում ներկայումս վարչապետը թիմ չունի: Եղածն էլ թիմ չէ, այլ խառնիճաղանջ բազմություն՝ անլեզու պորտֆելներ ու անբարբառ մանդատներ, ոչ ավելին: Բազմությունն այս իր հերթին տրոհված է կլանների, որոնք էլ գտնվում են մշտական դիմակայության ու դավադրությունների տիրույթում: Իրավիճակն այս իրական խնդիր է, որը բարդանում է ժամանակի հետ համընթաց: Որքան ժամանակն առաջ է գնում, այդքան էլ դրանք ավելի վտանգավոր են դառնում՝ ինչ-որ մի օր վարչապետին փաստի առջև կանգնեցնելու հեռանկարով:

Այս պարագայում նույնպես Փաշինյանը ոչ մի էական լուծում չի փորձում փնտրել, ընդհակառակը՝ էլ ավելի է խորացնում խնդիրները: Նա չեզոքացնում է այն գործոնը, որը հետագայում՝ ամենապատասխանատու ու դժվարին իրավիճակներում, վստահաբար պետք է գալու հենց իրեն ու կառավարող ուժին: Քաղաքական ճգնաժամի պարագայում ովքե՞ր են քաղաքական պատասխանատվություն ստանձնելու, թույլ ու հեղինակազրկված չինովնիկնե՞րը, թե՞ անլեզու ու անբարբառ պատեհապաշտները: Գուցե Փաշինյանը նորից տարվել է այն մտայնությամբ, թե բոլոր խնդիրները միշտ լուծվելու են միանձնյա ու ինքնուրույն՝ իր հեղինակության ու հռետորական արվեստի հաշվին: Իսկապես սա մոլորություն է, որովհետև գալու է մի պահ, երբ հեղինակությունն այդ այլևս փոշիացած է լինելու, և վարչապետը հանդիպելու է մի մեծ ու անհաղթահարելի պատնեշի: Բնականաբար, ճգնաժամային իրավիճակում դժվար թե գտնվի գոնե մեկը, որը կկարողանա պատասխանատվություն ստանձնել, որի խոսքը կընկալվի հանրության կողմից, քանի որ բոլորը հեղինակազրկված կլինեն՝ իհարկե, վարչապետի հետ միասին:

Սա դատավճիռ չէ, այլ չարագուշակ ենթադրություն: Եթե վարչապետը չհաղթահարի իր էգոիզմն ու մյուս բարդույթները, եթե չդառնա համակարգային խաղացող ու ամուր թիմ չստեղծի, ապա ամեն ինչ զարգանալու է հենց այս սցենարով: Հորիզոնում նշմարվում է ավտորիտարիզմի վերադարձի հավանականությունը, որը կլանելու է մարդ-համակարգի բոլոր բաղադրիչներին՝ և՛ մարդուն, և՛ համակարգին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում