Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Կառավարությունը պարտավոր է բիզնեսին ապահովել ՀԴՄ սարքերով. տուգանքները պետք է չեղարկվեն մինչև խնդրի լուծումը

Արդեն 3 ամիս է, ինչ նորաստեղծ բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, չգիտեն էլ՝ երբ կլինի և հորդորում են տուգանքներից խուսափելու համար «ձեռքի վրայից», list.am-ից ձեռք բերել ՀԴՄ սարքեր։ Նկատենք, սակայն, որ նույն «ձեռքի վրա» ՀԴՄ սարքերը վաճառվում են կրկնակի թանկ՝ 90-170-180 հազար դրամով։ Մինչդեռ հիշում ենք, որ փետրվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին պետք է վաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն:

Իսկ ՊԵԿ-ը ոչ միայն տնտեսվարողներին չի ապահովում ՀԴՄ սարքերով, այլև վերջին օրերին անցել է գրոհի՝ համատարած տուգանելով այն տնտեսվարողներին, որոնք վաճառք են իրականացնում առանց ՀԴՄ սարքերի։

Նշենք նաև, որ կառավարությունը, այս տարվա մարտի 29-ի որոշմամբ, ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացրեց՝ թույլատրելով թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց ներկրել նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ Բայց դրանից, փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Առ այսօր որևէ անհատ այս սարքերի ներկրման բիզնեսով չի զբաղվում, և փաստացի լուրջ խնդիր է առաջացել, որի լուծման հնարավորությունները նկատելի չեն։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը արդեն իսկ ահազանգում է, որ ՊԵԿ-ի կողմից ՀԴՄ սարք չունենալու համար տուգանքները ոչ միայն անհապաղ պետք է կասեցվեն, նաև պետք է անվավեր համարվեն արդեն իսկ կայացված ակտերը։ «Ընդամենը 2 ամսվա կյանք ունեցող, օրենքի տառին համապատասխան գրանցված և հարկերը մուծող Ա/Ձ-ին տուգանել ՀԴՄ սարք չունենալու համար, այն սարքի, որի ապահովումը միշտ եղել է ՊԵԿ պատասխանատվության ներքո, իսկ հիմա բացարձակ անհնար է ճարել։ Ստեղծել պատրանք, թե դաշտն ազատ է, յուրաքանչյուրը կարող է ներկրել, լռել այն մասին, թե որքան բարդ ու երկարատև աշխատանք է պահանջվում դրանց ծրագրային ապահովումն ու հայաֆիկացումը կազմակերպելու համար։ Ստեղծել մի իրավիճակ, թե բիզնեսը պահանջեց ու գցեց ոտքին։ Իսկ ո՞վ պահանջեց ՊՈԱԿ-ի ներկրումը միանգամից դադարեցնել, իսկ ո՞վ ասաց, որ բիզնեսը միանշանակ կարող է, իսկ ո՞ւր են պետական զգուշավորությունն ու ապահովագրումը ֆորս մաժորային իրավիճակներից։ Ինչո՞ւ երեք ներկրելու հայտ ներկայացրած անհատներից հիմա միայն մեկն է մնացել դաշտում։

Նրանք, կարծեմ, դեռ փետրվարին հայտարարում էին, թե արդեն ներկրել են, ուղղակի իրենց թույլ չեն տալիս վաճառել։ Ինչո՞ւ է հիմա պատրաստվում ներկրել 2 տեսակ ՀԴՄ սարքեր (վճարային համակարգով և առանց), երբ Հայաստանում, ըստ օրենքի, կարող է գործածվել միայն վճարայինովը։

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը մի այլ կարգի ժրաջանությամբ լծվել իր կողմից ստեղծած պատային իրավիճակում հայտնված տնտեսվարողներին տուգանելու սուրբ գործին։ Եվ վերջապես, ո՞վ է սրա պատասխանատուն՝ ՊԵ՞Կ-ը, Ֆիննա՞խը, թե՞ ամբողջ կառավարությունը»,- ՊԵԿ-ին հարցադրումներ է առաջադրել Գրիգորյանը։

«Առաջին լրատվական»-ը ՊԵԿ-ից պարզաբանում խնդրեց առաջացած խնդրի և խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ։ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «այս թեմայով որևէ նորություն չունեն ասելու» և հորդորեց Գրիգորյանի գրառման տակ նայել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությունը։ Իսկ Անանյանը գրել էր, որ հարցն այնքան բազմաշերտ ու բազմակնճիռ է, որ այս հարթակում քննարկումը կլինի շատ անարդյունավետ: «Մեկ բան հստակ է՝ հարկային հսկողությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան, իսկ հարկ վճարողները պիտի օգտվեն իրենց բողոքարկման իրավունքից: Կարծեմ՝ բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ վերջերս ձևավորված վստահությունն այլևս անբեկանելի է»։

Մեկ այլ մեկնաբանության էլ Անանյանը արձագանքել էր․ «Ֆորմալ պետությունը ՀԴՄ տրամադրելու իրավական պարտականություն չունի: Ունի կառուցողական պարտականություն, որի շրջանակներում արվում է հնարավորն ու շատ դեպքերում անհնարինը: Հանրությանը դա տեսանելի չէ, հետևաբար, մի փոքր հանդուրժող լինելը չէր խանգարի»:

Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գուցե ՊԵԿ-ը պարտավորություն չունի ՀԴՄ սարքերով ապահովել բիզնեսին, սակայն կառավարությունը նման պարտավորություն ունի։ «Կառավարությունը պետք է ապահովի, որ նման խնդիրներ չլինեն։ Թե այդ ապահովելը կլինի ՊԵԿ-ի միջոցով, բիզնեսի՝ ներկրողների միջոցով, դա արդեն կառավարության խնդիրն է»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքերով՝ ճիշտ է, կառավարությունն ազատականացրել է դաշտը, ասել՝ ով ուզում է, կարող է ՀԴՄ սարք ներկրել, բայց դա խնդրի լուծում չէ։ Նախ՝ դաշտն ազատականացվել է 2-3 ամիս առաջ ընդամենը, և հետո՝ միայն այդ սարքերի հայերեն ծրագրով ապահովումը տևում է 7 ամիս։

«Լավագույն առաջարկը դա է եղել։ Հայաֆիկացումից հետո պետք է փորձաշրջան անցնի, հետո գրանցում, ապա նոր միայն ներկրում։ Այսինքն՝ լավագույն դեպքում 1 տարի կարող է տևել այդ գործընթացը»,- ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում, երբ կառավարությունը, ՊԵԿ-ը ռիսկերը նախօրոք չի հաշվարկել, ապա պարտավոր են լինել հանդուրժող, ոչ մի տնտեսվարողի չտուգանել, իսկ արդեն կայացված տուգանքներն էլ չեղարկել։

Սամսոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ եթե ներկրող այս պահին չկա, այդ ինչպես են նոր սերնդի ՀԴՄ սարքերը հայտնվում list.am-ում. «list.am-ում կարող են հայտնվել սարքերը, եթե ինչ-որ մի հիմնարկ փակվի և ՀԴՄ սարքը դնի վաճառքի։ Դա կարող է լինել 10 օրը մեկ, 100 օրը մեկ, և գինը մի քանի անգամ գերազանցում է այն գինը, որով պետք է ՊԵԿ-ը վաճառեր տնտեսվարողներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում