Իսրայելի Գերագույն դատարանը հրաժարվել է թույլ տալ, որ ազգայնական «Օցմա Լե Իսրայել» (Հզոր Իսրայել) կուսակցության անդամներ Բենզի Գոպշտեյնը և Բարուխ Մարզելը մասնկացեն ընտրություններին․ պատճառը նրանց իրենց հակաարաբական հայացքներ են: Այդ մասին հայտնում է The Times of Israel- ը:
Երկու քաղաքական գործիչները մեղավոր են ճանաչվել պաղեստինցիների և այլ արաբների հանդեպ ռասայական ատելություն հրահրելու մեջ: Գոպշտեյնը «Լեհավա» կազմակերպության առաջնորդն է, որը պայքարում է ազգամիջյան և միջկրոնական ամուսնությունների դեմ: Դրա անդամները ցույցեր և ջարդեր են կազմակերպում հրեա-մահմեդական հարսանիքների ժամանակ, ինչպես նաև բողոքում են գեյ շքերթների դեմ:
Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ, Գերագույն դատարանը հրաժարվել է աջակցել ծայրահեղ աջ կուսակցության ամբողջ ցուցակին ընտրություններին թույլ չտալու առաջարկին։ Դատավորների պալատը մերժել է նաև շարժման առաջնորդ Իթամար Բեն Գվիրայի դեմ նմանատիպ նախաձեռնությունը: