Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Արմեն Սարգսյանի ուշագրավ ուղերձները. ի՞նչ կպատասխանի Նիկոլ Փաշինյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը «Առավոտ»-ին օրերս տված հարցազրույցում ուշագրավ մի քանի հայտարարություններ է արել: Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Պողոսյանն այս հարցազրույցում ներկայացել է նախագահի խորհրդականի կարգավիճակով՝ հուշում են, որ նա հասարակությանն ու առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի թիմին փոխանցել է Արմեն Սարգսյանի ուղերձները:

Իսկ այդ ուղերձները բազմաշերտ ու հետաքրքիր են ու հնչում են այն փուլում, երբ Հայաստանի հետհեղափոխական զարգացումները շրջադարձային տրանսֆորմացիա են ապրում, մասնավորապես՝ Ամուլսարի խնդրի շուրջ առաջացած ճգնաժամով պայմանավորված:

Վերջերս հաճախ է շահարկվում այն հարցը, թե նախագահ Արմեն Սարգսյանն իրեն դուրս է դրել երկրում ընթացքող գործընթացներից, ընդ որում՝ քննադատությունները հնչում են թե՛ հին համակարգի, թե՛ հեղափոխության թիմի ներկայացուցիչներից: «Կարծում եմ՝ նախագահը միշտ կարողանում է պահպանել իր քաղաքական չեզոքությունը և մնալ իր լիազորությունների դաշտում։ Իսկ նախագահի գործունեության վերաբերյալ տարաբնույթ քաղաքական ցանկություններ հայտնողներին ուզում եմ ասել, որ կա՛մ պետք էր ժամանակին «ճիշտ» սահմանադրական լիազորություններ տրամադրել նախագահի ինստիտուտին, կա՛մ պետք է ապագայում սրբագրել նախկին բացթողումները»,- ասել է նախագահի խորհրդականը:

Ակնհայտ է, որ Թևան Պողոսյանը ոչ միայն կշտամբել է նախկիններին, որոնք Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական համակարգի ձևավորման համար հետևողականորեն «խուզեցին» նախագահի լիազորությունները, այլ նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին նուրբ ակնարկ է հասցեագրել՝ հրաժարվել ժառանգություն ստացած համակարգից ու գտնել ավելի բալանսավորված մոդել, որտեղ նախագահն ավելի ծանրակշիռ ներկայություն կունենա:

Հարցազրույցի մյուս դրվագներում նույնպես «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ գործող իշխանությունն արդյունավետ չի օգտագործում Արմեն Սարգսյանի ահռելի փորձառությունը, միջազգային կապերը: Այս թեմային մենք մի քանի անգամ անդրադարձել ենք՝ նկատելով, որ Արմեն Սարգսյանն՝ իր կայունացնող գործոնով հանդերձ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում՝ հեղափոխության թիմի չարդարացված ինքնավստահության կամ խանդի պատճառով: Երկու պարագայում էլ վիճակը մտահոգիչ է, որովհետև հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակների զարգացման պարագայում Արմեն Սարգսյանը կարող է ունենալ անգնահատելի կայունացնող դերակատարություն՝ ինչպես դա տեղին ունեցավ 2018-ի հեղափոխության օրերին:

«Չգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ և գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել և ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին»,- «Առավոտ»-ի հարցազրույցում ասել է Թևան Պողոսյանը:

Այս օրերին ակտուալ է Ամուլսարի թեման, ու շատերին կարող է թվալ, որ նա խոսում է կոնկրետ ճգնաժամի հաղթահարման գործընթացում Արմեն Սարգսյանի հնարավոր դերակատարության կամ դրա պատրաստակամության մասին: Իհարկե, այս վարկածը միանգամայն հնարավոր ենք համարում, սակայն կարծում ենք՝ նախագահի խորհրդականը զարգացնում է Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հարաբերություններն ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա ձևավորելու անհրաժեշտությունը, այլ խոսքով՝ ավելի գլոբալ հարցադրում է անում:

Թերևս առաջին անգամն է, որ Արմեն Սարգսյանը՝ թեկուզ միջնորդավորված, մեսիջներ է հասցեագրում իշխանությանը՝ կարևորելով իր միջազգային հնարավորությունների ու փորձառության կապիտալիզացիան: Հիմա գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում