Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ինչու Քեսաբ և ինչու հիմա. Սիրիան վերադառնում է համաշխարհային դիմակայության կիզակետ (տեսանյութ)

«Առաջին լրատվականի» RealPolitik հաղորդաշարի հյուրն է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

– Ամբողջ հայության` Հայաստանում, սփյուռքում, գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ Քեսաբը: Ամփոփ նախ ներկայացնենք` ինչո՞ւ այսքան մեծ ուշադրություն հատկացվեց Քեսաբին, արդյոք Քեսաբը պատահականությո՞ւն էր, այդ ռադիոտեղորոշիչ կայանը տեղադրվել է 2012 թվականին, արդյոք այն ժամանակ չէ՞ր կանխատեսվում, որ կարող է Թուրքիայի կողմից այսպիսի հարձակում լինել, և ընդհանրապես, հայկական գործոնը կա՞պ ունի այս հարձակումների հետ՝ որքան էլ շատ հայ փորձագետներ փորձում են կապ տեսնել՝ Հայոց  ցեղասպանության հարյուրամյակ և այլն:

– Նախ՝ ասեմ, որ դա մեզ համար ոչ թե ամենակարևոր, այլ ամենահրատապ հարցն է:

Ինչո՞ւ Քեսաբը և ինչո՞ւ հիմա: Շատ հասկանալի է, թե ինչու Քեսաբը: Ռադիոտեղորոշիչ կայանի հետ դա, իմ համոզմամբ, կապ չունի: Դա կապ չունի կամ շատ թեթև կապ ունի նաև հայերի հետ: Դա մեծապես կապված է Քեսաբի ռազմաքաղաքական, հիմնականում ռազմավարական դիրքի հետ, որովհետև նախ Թուրքիայի սահմանին է և Լաթաքիայի մատույցներում, իսկ Լաթաքիան Սիրիայի իշխանությունների հիմնական խարիսխն է` ալավիների համահավաք բնակեցման վայրը: Դա այն վայրն է, որտեղ ալավիներն իրենց ապահով են զգում` ի հեճուկս նրա, որ փոքրամասնություն են Սիրիայում, և հենց այստեղից է իրենց ուժը, պաշտպանությունը և դիմադրության էներգիան գալիս: Ուստի Ասադին կամ կառավարությունը տապալելու հիմնական հնարավորությունը Լաթաքիան քայքայելն է, քարուքանդ անելը: Հնարավո՞ր է արդյոք դա: Ըստ իս, հնարավոր չէ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ամեն կենդանի բան ոչնչացվի:

Ինչու այսօր, որովհետև կա Ուկրաինա: Ամբողջ աշխարհն այսօր զբաղված է Ուկրաինայով, և Ղրիմի հարցը չափազանց կարևոր է, որովհետև Ղրիմը միջազգային հանրությունը շատ հեշտ է կուլ տալիս, քանզի այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, դիվանագիտությամբ, պատմությամբ, մշակույթով, Ղրիմը ռուսական տարածք է: Այստեղ միանգամից հիշում են հազար ու մի պատմություն, բայց ամենահին պատմությունը կապված է Ղրիմի պատերազմի հետ, որ 1850-ական թթ. վերջին  էր, և որը կրկին չափազանց կարևոր անցումային շրջանում տեղի ունեցավ:

Այսօր այլ է իրավիճակը: Այսօր հասկանալի է, որ Ղրիմը Ռուսաստանի համար նշանակում է Միջերկրական ծով, իսկ եթե մենք մտածենք սուբռեգիոն կամ ռեգիոն միավորներով, մենք ոչինչ չենք հասկանա, որովհետև աշխարհը, ծրագրերը, ենթակառուցվածքները  գլոբալ են, և դրանց կառավարումը պահանջում է գլոբալություն: Այստեղ մրցակցություն կա,  և  սխալ է մտածել միայն ԱՄՆ կամ ինչպես սիրում ենք ասել՝ Արևմուտք ուղղությամբ, չկա այդպիսի  բան, շատ տարբեր են շահերը, այնտեղ կա Չինաստան, կան տարբեր այլ ծրագրեր: Բայց հիմա կարևոր է այն, որ Ղրիմը, այնուամենայնիվ, այդ ամբողջ ֆոնի վրա դառնում է հիմնական հարցը: Ուստի Թուրքիան ի՞նչ կարող է անել: Կարող է ինչ-որ բան փորձել թաքցնել:

– Տարածքայի՞ն:

– Նաև տարածքային, չնայած ես կարծում եմ, որ ոչ միայն դա: Տարածքայինն այդքան կարևոր չէ: Կարևոր է Սիրիայում սունիական իշխանություն ունենալը, ընդ որում՝ այնպիսի սունիական, որը թուրքական սունիական իշխանությունների հետ կապված ուժ է: Եթե դա ստացվում է, ապա թուրքերի տարածաշրջանային հնարավորությունները կտրուկ աճում են: Երկու պատճառով. առաջին` շիական գոտին կտրվում է, երկրորդ`վաղուց արդեն բարձրաձայնած նկրտումները, հավակնությունները, որ Թուրքիան ունի տարածաշրջանի նկատմաբ կամ սունիական աշխարհում, հատկապես Եգիպտոսի ծանր վիճակում գտնվելու հետևանքով, իրականանում են՝ Թուրքիային ապահովելով առաջատարի, նույնիսկ թելադրողի դիրք:

Այս ամեն ինչը բրենդագովազդային աշխարհից է, ոչ թե իրական: Realpolitic-ը սարքում է բրենդագովազդային մի աշխարհ, որի միջոցով Թուրքիան փորձում  է իրականացնել, բայց նրա իրական նպատակները բրենդագովազդային աշխարհում շատ թաքնված են: Եվ այդտեղ Թուրքիան առաջադրելու մի քանի մոդելներ ունի: Ինքը ժողովրդավարական է,  առաջադեմ է, ինքը զարգացող տնտեսություն ունի և առնվազն 4 տարածաշրջաններում, գոնե իրենց հայտարարած, որոշիչ դեր է կատարում: Այդպե՞ս է: Չէ, այդպես չէ իհարկե, նա որոշիչ դեր չի կատարում:

– Հավակնում է որոշիչ դերակատարության:

– Հավակնում է, և չի ստացվում: Եվ դա բերում է որոշակի հիստերիայի: Նաև ներքին իրավիճակը, նաև ալավիական խնդիրը, որը Թուրքիայի համար ներքին հսկայական նշանակություն ունի:

– Որը, ըստ էության, էական նշանակություն ունի Ասադի համար:

– Թուրքիայում, քանի որ բոլորը, մեղմ ասած, տկար գիտելիքների տեր մարդիկ են, չեն հասկանում, որ շատ տարբեր են ալավիական ուղղությունները: Կան ուղղություններ, որոնք իրոք կապված են, քանի որ մեծամասնությամբ ալավի են: Բայց Դերսիմի և Ստամբուլի ալավիները բոլորովին կապված չեն: Եվ նաև կան բնական տարբերություններ: Այստեղ չպետք է մտնել մանրամասների մեջ: Կարևորն այն է, որ դա խնդիր է:

Առաջինը կամ երկրորդը քրդական խնդիրն է, երրորդն այն է, որ այն մշտական հենարանը, որ կա այս իշխանությունների համար` ներքին քուրքական մարզերը, միջին բուրժուազիան, որն արագ հարստացավ ավանդապաշտ, ավանդապահ լինելով, աստիճանաբար կարծես բացվում է իրենց առջև, կասկածներ են առաջանում, որ…

– Որ արժե, թե չարժե:

– Այո, և որքանո՞վ է դա Թուրքիայի կամ իրենց խավի համար ձենտու, օգտավետ, ո՞րն է ճանապարհը, արդյոք ա՞յն, ինչ հետին պլանում է, բայց հիմնական գաղափարն է, որ ստեղծվի մի սունիական, Եվրամիության նման մի բան, որտեղ Թուրքիան գլխավոր դեր կատարի, կամ եթե գլխավոր դերի մասին է խոսվում, ապա ռուսական, Եվրասիական մոդելի նման մի բան ստեղծվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսագրությունում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում