Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

21- րդ դարի Հայաստանը հանքարդյունաբերության հետ միասին երկար ճանապարհ չի կարող գնալ

Եթե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը կյանքի կոչվի, ապա դա տեղի է ունենալու ՀՀ օրենքների կոպտագույն խախտումներով։ Կարող ենք առնվազն հինգը թվարկել․ 1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին ՀՀ օրենքը։ 2. Սևանա լճի մասին ՀՀ օրենքը, 3. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքը, 4․ Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքը, 5․ Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքը և Տեխնիկակական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքը։ Եթե հակիրճ ամփոփենք ապա կստանանք հետևյալ պատկերը․ հանքը բացվելու է Սևանա լճի ջրահավաք ավազանում, այն սպառնալիքի տակ է թողնելու տեղի ամբողջ կենսական միջավայրը՝ կենդանական ու բուսական աշխարհը, հատկապես հարվածի տակ են հայտնվելու կարմիր գրքում գրանցված կենդանիներն ու բույսերը։ 

Բայց սրանք դեռ ծաղիկներն են, որովհետև ամենամեծ հարվածը ուղղված է լինելու տեղի բնակչությանը։ Եթե ուզում եք պատկերացնել հանքի վտանգավորության աստիճանը, ապա ուշադրություն դարձրեք հետևյալ վիճակագրությունը․ Չեխիան, Հունաստանը, Թուրքիան, Գերմանիան, Հունգարիան, Կոստա Րիկան, Արգենտինան, Էկվադորը և ԱՄՆ-ի որոշ նահանգներ արգելել են ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացը։ Նատրիումի ցիանիդը (NaCN) չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: 

Ամուլսարում Լիդիան ընկերությունը հենց ցիանիդի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, որը Արփա գետից հեռու է ընդամենը 1 կմ, իսկ Գնդեվազ գյուղից 1.2կմ։ 

Վարչապետ Փաշինյանը իր հայտնի լայվում ասում էր, թե 99.9 տոկոս վստահում է էլարդի փորձաքննությանը, բայց վարչապետը կարծես թե չգիտի, որ գրեթե բոլոր աղետները տեղի են ունենում հենց այն 0.1 տոկոսի բացակայության պատճառով։ Իսկ եթե աղետ լինի, ապա ո՞վ է պատասխան տալու, վարչապետին անվերապահ աջակցություն հայտնած այն չինովնիկները՞։ 21- րդ դարի Հայաստանը հանքարդյուներության հետ միասին երկար ճանապարհ չի կարող գնալ։ 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում