«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը կազմակերպում է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպման համատեղ դիտում:
Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» խաղի համատեղ դիտմանը, որը տեղի է ունենալու Նոր Երևան այգում (Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող):
Բոլորով դիտենք խաղը Երևանի կենտրոնում՝ հաճելի միջավայրում, հաճելի մարդկանց հետ:
Եկեք աջակցե՛նք չեմպիոնին պատմություն կերտել»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրության մեջ:
«Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է մրցակցին 2-1 հաշվով: Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր կնվաճի: