Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բացառիկ լարված իրավիճակ. Ինչպես ձեռք բերել Հայաստան-Իտալիա խաղի տոմսեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր սկսեց սեպտեմբերի 5-ին և 8-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա և Հայաստան-Բոսնիա հանդիպումների տոմսերի վաճառքը:

Ամիսներ շարունակ երկրպագուները սպասում են հատկապես Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը մեզ համար անչափ կարևոր է նաև մրցաշարային առումով: 4-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով ընտրական խմբում 3-րդ հորիզոնականում է գտնվում և իրական հնարավորություն ունի 2-րդ հորիզոնականի համար պայքարելու: Իտալիայի հավաքականը, ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք, 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ 3-րդ տուրում Լիխտենշտեյնին Երևանում 3:0 հաշվով հաղթելուց հետո մեր հավաքականը Աթենքում 3:2 հաշվով առավելության էր հասել Հունաստանի նկատմամբ:

Վստահաբար կարող ենք ասել, որ վերջին շրջանում Հայաստանում տիրում է բացառիկ ֆուտբոլային մթնոլորտ: Ազգային հավաքականի և ակումբների հաջողությունները միջազգային ասպարեզում ֆուտբոլին են մոտեցրել նույնիսկ այն մարդկանց, որոնք անտարբեր էին մարզաձևի նկատմամբ:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի մոտ, պարզապես աժիոտաժ չես անվանի: Դեռևս օգոստոսի 24-ից տոմսարկղի մոտ կուտակումներ էին: Այսօր արդեն ժամը 11-ից տոմսարկղի մոտ մեծ հերթ էր գոյացել: Եվ սա այն դեպքում, երբ տոմսերի վաճառքի մասին պաշտոնական հայտարարություն չէր արվել: Նման եղանակային պայմաններում հարյուրավոր մարդիկ հերթապահում էին տոմսարկղերի մոտ: Մոտավորապես ժամը 15-ին, երբ տոմսերի վաճառքը սկսվեց, մարդկանց հոսքը նոր թափ ստացավ: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստան-Իտալիա հանդիպումը մարզադաշտից ցանկանում են դիտել 50 հազար քաղաքացիներ, մինչդեռ «Հանրապետականը» նախատեսված է միայն 15 հազար երկրպագուների համար: Վերավաճառումից հնարավորինս զերծ պահելու համար ՀՖՖ-ն որոշում է կայացրել 4 տոմսից ավելի գնելու դեպքում ներկայացնել նաև անձնագիր:

Ի դեպ, թե՛ Հայաստան-Իտալիա և թե՛ Հայաստան-Բոսնիա հանդիպումների հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն ընդամենը 1000 դրամ: ՀՖՖ-ն շարունակում է հավատարիմ մնալ տոմսերի գնային քաղաքականության սկզբունքին, ըստ որի՝ մարզադաշտի կեսից ավելիի տոմսերի գները պետք է լինեն ոչ ավելի, քան 1000 դրամ: Սա իսկապես լուրջ արգումենտ է ֆուտբոլը մասսայականացնելու գործում: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին ղեկավարությունը ազգային հավաքականի հանդիպումներին հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը վաճառում էր 4 հազար դրամով: Այսինքն՝ Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո մարզադաշտի մեծ հատվածի կտրվածքով ազգային հավաքականի տոմսերը էժանացել են 4 անգամ:

Իտալիայի պես հավաքականի խաղին ընդամենը 1000 դրամով հետևելն իսկապես բացառիկ նվեր պետք է համարել, բայց ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում մի քանի նկատառում անել: Ազգային թիմի հանդիպումների տոմսերը այսօր ընդամենը երկու տոմսարկերղում վաճառելը բառի բուն իմաստով առաջացնում է մղձավանջային իրավիճակ: Ավելի ստույգ՝ առաջիկա հանդիպումներին մոտ 15 հազար մարդ ստիպված է լինելու տոմսերը գնել միայն մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերից: Այսօր հիմնական տոմսարկղում գործում էր ընդամենը երկու պատուհան, որտեղից հնարավոր էր տոմս գնել: Ավելին, տոմսերը տպող սարքավորումները ոչ միայն դանդաղ էին աշխատում, այլև տեխնիկական խնդիրներ էին առաջացնում: Սա իսկապես լուրջ խնդիր է, որը առաջացնում է կոնֆլիկտային իրավիճակներ և արհեստականորեն թեժացնում մթնոլորտը: Կարծում ենք՝ ժամանակն է, որ գործի տոմսերի օնյալն վաճառքի եղանակը:

Տոմսեր ձեռք բերելու հետ կապված հազարավոր երկրպագուներ խնդիրների առաջ էին կանգնել նաև «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» եվրագավաթային վերջին հանդիպումներին: Օրինակ՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքից ընդամենը երկու ժամ անց, այսպես կոչված՝ մարզադաշտի լավ տեղերի տոմսեր հնարավոր չէր ձեռք բերել: Վստահ ենք, որ մեկ-երկու օր անց իրավիճակի նոր սրացումներ կլինեն նաև Իտալիայի հետ խաղի տոմսերի շուրջ: Պարզ է, որ մոտ օրերս այս խաղի տոմսերը կվաճառվեն, այսպես կոչված, սև շուկայում մի քանի անգամ ավելի թանկ: Խաղի նախօրեին նույն 1000 դրամանոց տոմսերը ոմանք կվաճառեն արդեն 5000 կամ 10000 դրամով: Եթե կա ինտրիգ և հետաքրքրություն, բնական է, որ կլինի նաև սպեկուլյացիա և մախինացիա:

ՀՖՖ-ն տոմսերը գնելու անձնագրային այս մեթոդը կիրառել էր նաև 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը: Այն ժամանակ մեր հավաքականը ևս վերելքի փուլում էր, և խաղերի նկատմամբ հեռաքրքրությունը բավական մեծ էր: Նշված եղանակը, սակայն, չէր խանգարել, որ տոմսերը սև շուկայում հայտնվեն:

Այս պահին մեզ ուղղակի ոչինչ չի մնում անել, քան ՀՖՖ մենեջմենթային բաժնին հորդորել մշակել տոմսերի վաճառքի ավելի քաղաքակիրթ և արդյունավետ եղանակ: Բայց որ ամենակարևորն է՝ ՀՖՖ-ին հորդորում ենք արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման գործընթացը: 15 հազարանոց մարզադաշտը մեզ այլևս չի բավարարում: Ֆուտբոլը սկսել է զարգանալ, և անհրաժեշտ է այդ զարգացմանը զուգահեռ զարկ տալ ենթակառուցվածքներին և կազմակերպչական խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում