Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր Է ուղարկել Ադենի ծոց: Այդ մասին, ինչպես օգոստոսի 26-ին հաղորդել Է IRNA գործակալությունը, հայտնել Է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին:
«Էսկադրային ականակիրն ուղարկվում Է օժանդակ նավի եւ ուղղաթիռակրի ուղեկցությամբ», նշել Է Սայարին: Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն Է Իրանի նավերի համար»:
«Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի եւ Օմանի ծոցերում»,- հավելել Է դերծովակալը:
Օգոստոսի 25-ին Սայարին հայտարարել Է, որ վերջին ժամանակներս Իրանի զինված ուժերն Ադենի ծոցում եւ Կարմիր ծովում ապահովել են 5-ից մինչեւ 6 հազար՝ նավարկության միջոցների ուղեկցումը եւ պատրաստ են այդ խնդիրը հաջողությամբ կատարել աշխարհի ցանկացած կետում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: